Արտաքին
ՌԴ ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա է հայտարարել Բուլղարիայի դեսպանատան աշխատակիցներին
19:03 18-04-2022
Նախարարությունը չի հստակեցրել, թե քանի դիվանագիտական աշխատողի մասին է խոսքը:
ՌԴ-ն փորձում է ուժեղացնել ազդեցությունը Աբխազիայի էներգետիկ ոլորտի վրա. Վրաստանի ՊԱԾ
18:49 18-04-2022
«Բռնակցմանն ուղղված քաղաքականության մի մասը դե ֆակտո իշխանությունների հայտարարություններն էին օկուպացված Աբխազիայի էներգետիկ ոլորտում ռուսական խոշոր ներդրումներ ներգրավելու անհրաժեշտության մասին»:
Գտնվել է դեղամիջոց, որը մեծացնում է գիտակցված երազատեսության հնարավորությունը
18:28 18-04-2022
Հետազոտողները ակնկալում են, որ գիտակցված երազատեսություն առաջացնելու հնարավորությունը կօգնի մարդկանց ոչ միայն զվարճանալ քնած ժամանակ, այլ նաև այդ վիճակում հաղթահարել իրենց վախերն ու սթրեսները:
Դինքի իրական մարդասպանները դեռ չեն գտնվել. Քըլըչդարօղլու
18:01 18-04-2022
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Ստամբուլում ապրիլի 17-ին այցելել է «Հրանտ Դինք» հիմնադրամի գրասենյակ:
Երկու գերեվարված բրիտանացիներ ուղիղ եթերում Ջոնսոնին կոչ են արել իրենց փոխանակել Մեդվեդչուկի հետ
17:06 18-04-2022
Իր կողմից Էյդեն Ասլինը հավելել է, որ Ջոնսոնը պետք է ականջալուր լինի Մեդվեդչուկի կնոջ՝ Օքսանա Մարչենկոյի կոչին և իրենց փոխանակի նրա ամուսնու հետ։
Պատժամիջոցները շուտով կազդեն ՌԴ տնտեսության իրական հատվածների վրա. Էլվիրա Նաբիուլինա
16:33 18-04-2022
Այս մասին հաշվետվության շրջանակներում Պետդումայի համապատասխան կոմիտեի նիստում հայտարարել է Էլվիրա Նաբիուլինան։
«Ռոսկոմնադզոր»-ը արգելափակել է Human Rights Watch-ի կայքը
16:02 18-04-2022
Human Rights Watch-ի հոդվածում խոսվում է ռուսական զորքերի կողմից հումանիտար միջանցքների գնդակոծման մասին։
Մենք տեսել ենք հրկիզվող հածանավի կադրերը, բայց չենք կարող հաստատել դրանց նույնական լինելը. Պեսկով
15:48 18-04-2022
Պեսկովը պատասխանել է հարցին, թե արդյոք Կրեմլը տեսե՞լ է այդ կադրերը, և արդյոք նրանք կարո՞ղ են հաստատել դրանց իսկությունը։
ՌԴ սննդամթերք արտադրողները խնդրում են չարգելել բեռնատարների մուտքը Եվրոպայից
15:26 18-04-2022
Սննդամթերք արտադրողներին միավորող ութ ասոցիացիաներ նամակ են հղել վարչապետ Միխայիլ Միշուստինին։
Մեդվեդչուկը դիմել է Պուտինին և Զելենսկուն՝ փոխանակման խնդրանքով
14:47 18-04-2022
Մեդվեդչուկը Վլադիմիր Զելենսկուն և Վլադիմիր Պուտինին խնդրում է իրեն փոխանակել «Մարիուպոլի պաշտպանների և բնակիչների հետ, որոնք հումանիտար միջանցքով ապահով ելքի հնարավորություն չունեն»։
Լվովում հրթիռակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ
14:13 18-04-2022
Հաղորդվում է վեց զոհի և ութ վիրավորի մասին, որոնց շարքում երեխա կա։
Համացանցում լուսանկարներ ու տեսանյութեր են հայտնվել, որոնցում ենթադրաբար պատկերված է այրվող «Մոսկվա» հածանավը
13:58 18-04-2022
Ուկրաինան պնդում է, որ նավը խոցվել է երկու հականավային հրթիռով։
Փարիզն ուսումնասիրում է Լը Պենին խարդախության մեջ մեղադրող ԵՄ զեկույցը
13:48 18-04-2022
Մարին Լը Պենը և նրա կուսակցության անդամները մեղադրվում են «վստահությունը չարաշահելու» և Եվրամիության միջոցները ոչ նպատակային ծախսելու մեջ:
Թուրքիայում հայտարարել են «սառը պատերազմի նոր դարաշրջանի» մասին
13:37 18-04-2022
Թուրքիայում կարծում են, որ նոր իրողությունները կանդրադառնան մի շարք ոլորտների, այդ թվում՝ սննդի, էներգետիկայի և կիբերանվտանգության։
Լատվիայում լայնածավալ զորավարժություններ են սկսվել ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների մասնակցությամբ
13:23 18-04-2022
Namejs 2022-ի առաջին փուլին մասնակցելու համար ռազմական ստորաբաժանումներ կժամանեն Լատվիա՝ ԱՄՆ-ից, Չեխիայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Լիտվայից և Էստոնիայից։
Հրթիռակոծվել է Լվովը
13:04 18-04-2022
Ըստ BBC-ի թղթակից Թոմ Լաքհերսթի, պայթյուններ են լսվել քաղաքի արևմտյան հատվածում՝ Լեհաստանի հետ Ուկրաինայի սահմանից ոչ հեռու:
Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Վրաստան
12:44 18-04-2022
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։
Թուրքիան հայտարարել է Հյուսիսային Իրաքում հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին
12:39 18-04-2022
Հակաահաբեկչական գործողություններն ընդգրկում են Իրաքի Մետինա, Զապ և Ավաշին-Բասյան շրջանները և իրականացվում են ավիացիայի ակտիվ աջակցությամբ։
Ճապոնիայում մեկ կիլոգրամ կանաչ թեյն աճուրդում վաճառվել է 15.5 հազար դոլարով
11:58 18-04-2022
Ըստ աճուրդի կազմակերպիչների, այս տարի թեյի շուկայի ակտիվությունը նվազել է, սակայն դրա որակն ինչպես միշտ բարձր է։
Մարիուպոլի բնակիչներին անցաթղթեր են տալիս քաղաքում տեղաշարժվելու համար
10:58 18-04-2022
Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրյուշչենկոն ենթադրել է, որ ռուսաստանցի զինվորականներն այս կերպ տեղեկություններ են հավաքում քաղաքում մնացած բնակիչների մասին։
Լուգանսկի մարզի բնակիչներին կոչ են անում շտապ տարհանվել
10:44 18-04-2022
«Հաջորդ շաբաթը կարող է ծանր լինել: Կարող է լինել վերջինը, երբ դեռ հնարավորություն ունենք ձեզ փրկելու»,- ասել է Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը:
Ելենա Մալիշևայի «Ապրել առողջ» հաղորդումը չի վերադառնա եթեր. Baza
10:06 18-04-2022
Մալիշևայի հաղորդումը փակվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով. «Առաջին ալիքի» ղեկավարությունը դադարեցրել է ժամանցային հաղորդումների թողարկումը:
Ղազախստանը սահմանափակել է ցորենի և ալյուրի արտահանումը
09:23 18-04-2022
Մինչև 2022 թ․ հունիսի 15-ը, ցորենի և ալյուրի արտահանումը կիրականացվի խստորեն հաստատված քվոտաների շրջանակում․ ցորենի և մեսլինի համար՝ 1 մլն տ, ցորենի կամ ցորենի ու տարեկանի ալյուրի համար՝ 300 000 տ։
Կադիրովը հայտարարել է, որ Ուկրաինայում «կոնկրետ հատուկ գործողություն» է սկսվում
09:06 18-04-2022
Կադիրովը կոչ է արել նրանց, ովքեր «դեռ չեն կարողացել փախչել»՝ լքել իրենց դիրքերը։