Արտաքին 4 տարի առաջ - 14:57 28-06-2022

Ռուս զինվորականները ձերբակալել են Խերսոնի քաղաքապետին

Ռուս զինվորականները ձերբակալել են Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաևին, հայտնել է նրա խորհրդական Գալինա Լյաշևսկայան։

Խերսոնը ռուս զինվորականների վերահսկողության տակ անցնելուց հետո Կոլիխաևը ապրիլի վերջին հեռացվել է պաշտոնից։

Ապրիլի 25-ին նա հայտնել է, որ Խերսոնի քաղխորհրդի շենք են մտել զինված անձինք, վերցրել են բանալիները, փոխել անվտանգության աշխատակիցներին։ Հաջորդ օրը նա գրել է, որ գործկոմի աշխատակիցներին ներկայացրել են «Խերսոնի վարչակազմի նոր ղեկավարին» և առաջարկել «դիտարկել հետագա համագործակցության հնարավորությունը»։

Նրա փոխարեն օկուպացիոն վարչակազմի ղեկավար է նշանակվել քաղաքային խորհրդի պատգամավոր Ալեքսանդր Կոբեցը։ Դրանից հետո Կոլիխաևը մնացել է ապրելու Խերսոնում։

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը