Արտաքին 4 տարի առաջ - 11:46 28-06-2022

Ռուսաստանի հետ նախապատերազմական հարաբերություններին վերադարձն անհնար է. Շոլց

Արևմուտքը չի կարողանա վերադառնալ մինչև ուկրաինական պատերազմը Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններին, Բավարիայում ընթացող G7-ի գագաթնաժողովի շրջանակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Նա հավելել է, որ Մոսկվայի մղած պատերազմն «ամենաուժեղ հարվածն է միջազգային հարաբերություններին»։

Շոլցի խոսքով, պատերազմը հանգեցրեց երկարաժամկետ փոփոխությունների, որոնք ձևավորելու են միջազգային հարաբերությունները շատ ու շատ երկար ժամանակահատվածում:

«Իհարկե, դեռ հնարավոր չէ կանխատեսել, թե հատկապես ինչպես կփոխվի աշխարհը առաջիկա ամիսներին և տարիներին: Բայց պարզ է, որ մենք լավագույնս կդիմակայենք այս փոփոխություններին, եթե կանգնենք միմյանց կողքին և միասին աշխատենք վստահության մթնոլորտում»,- հավելել է նա:

Երկուշաբթի օրը G7-ի առաջնորդները բանակցություններ են վարել գագաթնաժողովի հյուրերի՝ Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Սենեգալի, Հարավային Աֆրիկայի և Արգենտինայի ներկայացուցիչների հետ, որոնց Շոլցն անվանել է «ապագայի դեմոկրատիաներ»։

«Մեծ յոթնյակի» առաջնորդներին դիմել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ