Արտաքին
Ռուսաստանում իրավիճակը 1.5-2 տարի շատ բարդ կլինի. Կուդրին
18:37 27-04-2022
Արևմուտքի լայնածավալ պատժամիջոցների պայմաններում տնտեսությանն աջակցելու համար, նրա հաշվարկներով, այս տարի արդեն կծախսվի ավելի քան վեց տրիլիոն ռուբլի։
Ղազախստանում մտադիր են արտոնություններից ու լիազորություններից զրկել Նազարբաևին
18:12 27-04-2022
Սահմանադրության փոփոխություններով բացառվում է ազգի առաջնորդի կարգավիճակը։
Եվրոպական 10 ընկերություններ հաշիվներ են բացել «Գազպրոմբանկում»՝ գազի վճարման համար. Bloomberg
17:53 27-04-2022
Ռուսաստանի Դաշնությունից գազ ներկրող չորս ընկերություններ վառելիքի գնման համար արդեն վճարել են ռուսական արժույթով։
Բելառուսում մահապատիժ է սահմանվում ահաբեկչության փորձ կատարելու համար
17:36 27-04-2022
Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել հանրապետության Քրեական օրենսգրքում։
«Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահը ՌԴ-ից հեռացել է՝ կռվելու հանուն Ուկրաինայի
17:18 27-04-2022
Վոլոբուևը ենթադրում է, որ Պուտինն անձամբ է ղեկավարում «Գազպրոմը», և ընդունում է, որ մասնակցել է «գազային» պատերազմներին։
Ոչնչացվել է ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից Ուկրաինային մատակարարված զենք-զինամթերք. ՌԴ ՊՆ
16:59 27-04-2022
ՌԴ պաշտպանության նախարարությունը այսօր՝ ապրիլի 27-ին, առավոտյան ճեպազրույցի ժամանակ, ներկայացնելով օրվա ամփոփագիրը, հաշվետվություն է տվել պատերազմի ընթացքի մասին:
Մենք կշարունակենք գազի համար վճարել եվրոյով. Ավստրիայի կանցլեր
15:33 27-04-2022
«...Ավստրիան խստորեն պահպանում է համատեղ համաձայնեցված ԵՄ պատժամիջոցները»,- Թվիթերում գրել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը:
ԱՄՆ-ը Վրաստանին կտրամադրի 35 մլն դոլար՝ պաշտպանությունն ամրապնդելու համար
15:14 27-04-2022
Միացյալ Նահանգները լրացուցիչ 713 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային և 15 դաշնակից գործընկերներին՝ պաշտպանունակությունն ամրապնդելու համար:
Բիձինա Իվանիշվիլին բիզնես շահեր ունի Ռուսաստանում. Էկա Գիգաուրի
14:58 27-04-2022
Ռուսաստանում ակտիվ ձեռնարկատիրական գործունեություն են ծավալել նաև Իվանիշվիլիի հարազատները, ովքեր ընդհանուր ընկերություններ ունեն Ռուսաստանի նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Էրդողանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ
14:38 27-04-2022
Թուրքիայի նախագահի կազմակերպած իֆթարին մասնակցել են նաև հրեական, ասորական կաթոլիկ համայնքի հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ:
Մենք գոհ կլինենք ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումից. Թուրքիայում Իրանի դեսպան
14:15 27-04-2022
Նրա խոսքով, եթե տարածաշրջանի երկրները խնդիրները միասին քննարկելով լուծեն, կկանխարգելվեն նաև արտաքին միջամտությունները:
«Գազպրոմը» դադարեցրել է Լեհաստան և Բուլղարիա գազամատակարարումը
13:55 27-04-2022
«Գազպրոմը» զգուշացրել է, որ երրորդ երկրներ տարանցման ծավալներից ռուսական գազի չարտոնված դուրսբերման դեպքում տարանցման համար մատակարարումները այդ ծավալով կկրճատվեն։
Անօդաչու թռչող սարքեր արտադրող չինական ընկերությունը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում և Ուկրաինայում
13:05 27-04-2022
Ուկրաինական կողմն ԱԹՍ-ների խոշորագույն արտադրողին մեղադրում է ՌԴ-ին մեղսակցության մեջ, որը չինական արտադրության անօդաչու սարքերն օգտագործում է ռազմական նպատակներով հետախուզություն իրականացնելու համար։
Սլովակիայի նախագահը ռուսաստանցի զինվորականներին դիմել է ռուսերենով
12:46 27-04-2022
«Ոչ ոք ձեզ չի սպառնացել, ոչ ոք չի ցանկացել վնասել ձեզ, բայց դուք վնասում եք»,- շեշտել է Չապուտովան՝ թվարկելով մի քանի աղմկահարույց ռազմական հանցագործություններ։
Բելգորոդի մերձակայքում զինամթերքի պահեստ է բռնկվել
12:16 27-04-2022
Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովի, նախնական տեղեկություններով զինամթերքի պահեստ է հրդեհվել Ստարայա Նելիդովկա գյուղի մոտ։
Ավստրիան ռուսական գազի դիմաց կվճարի ռուբլով
11:53 27-04-2022
Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երաշխավորել է մատակարարումների անվտանգությունը։
Ջոնսոնն ասել է, որ բրիտանացի գերիների փոխանակման մասին որոշում պետք է կայացնի Կիևը
11:17 27-04-2022
Ջոնսոնն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի այդ քաղաքացիները պատանդներ չեն կամ «ինչ-որ ահաբեկիչներ, նրանք ռազմագերի են, և ունեն Ժնևյան կոնվենցիային համապատասխան իրավունքներ»։
Պուտինը հայտարարել է, որ Մարիուպոլում ավելի քան 1.3 հազար ուկրաինացի զինծառայող է գերի հանձնվել
11:05 27-04-2022
Պուտինն ընդգծել է, որ վիրավորները գտնվում են բացարձակ նորմալ պայմաններում, նրանց ցուցաբերվում է որակյալ լիարժեք բուժօգնություն։
ԱՄՆ-ն անհանգստացած է Իրանի միջուկային զենք ստեղծելու կարողությամբ
10:32 27-04-2022
Իրանին միջուկային ռումբի համար բավականաչափ տրոհվող նյութ ստեղծելու համար անհրաժեշտ ժամանակը մեկ տարուց կրճատվել է մինչև մի քանի շաբաթվա, ասել է Փսակին:
«ԱվտոՎԱԶ» ավտոմոբիլային գործարանը կազգայնացվի, Renault-ն այն կփոխանցի պետությանը
10:05 27-04-2022
Ֆրանսիական Renault կոնցեռնը «ԱվտոՎԱԶ» գործարանի իր 68% բաժնեմասը կփոխանցի «ՆԱՄԻ» պետական ավտոմոբիլային ինստիտուտին։
«Գազպրոմը» կդադարեցնի նաև Բուլղարիա գազի մատակարարումը
09:32 27-04-2022
Ինչպես Լեհաստանի դեպքում, այնպես էլ Բուլղարիայի պարագայում որոշման պատճառը վառելիքի համար ռուբլով և ՌԴ-ի կողմից սահմանված կարգով վճարելուց հրաժարվելն է։
Չինաստանում գրանցվել է H3N8 թռչնագրիպի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը
09:08 27-04-2022
H3N8 շտամը «մարդկանց արդյունավետ վարակելու ունակություն դեռևս չունի», ուստի լայնածավալ համավարակի վտանգը մեծ չէ։
Նիդեռլանդները դադարեցրել է զբոսաշրջային վիզաների տրամադրումը ռուսներին
23:51 26-04-2022
Ըստ դիվանագիտական ներկայացուցչության՝ այս որոշման պատճառը աշխատակիցների թվի կրճատումն է:
Պատերազմի պատճառով Ռուսաստանին պարալիմպիկ խաղերից հեռացնելը խախտում է մարդու իրավունքները. Պուտին
23:33 26-04-2022
«Հեռացումը ոչ միայն ուղղակիորեն ոտնահարել է սպորտի հիմնարար սկզբունքները, այլև բացահայտ և, ես չեմ վախենում այս բառից, ցինիկաբար ոտնահարվել են մարդու հիմնարար իրավունքները»,- ասել է Պուտինը։