Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 16:15 10-07-2022

Կրեմլը ձգտում է բռնակցել Խարկովի մարզը՝ մասնակի կամ ամբողջությամբ․ ISW

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) Ուկրաինայում պատերազմի մասին իր ամենօրյա զեկույցը սկսում է Խարկովի մարզի ճակատագրի վերաբերյալ վերջին հայտարարությունների վերլուծությամբ։

Ռուսաստանի կողմից աջակցվող օկուպացիոն իշխանությունները Խարկովի մարզում հայտարարել են, որ Ուկրաինայի այս շրջանը «ռուսական հողերի անբաժանելի մասն է», հիշեցնում են վերլուծաբանները։ Այս հայտարարությունը երկու օր առաջ հրապարակել է ՌԻԱ Նովոստին, հաղորդելով, որ Խարկովի մարզում հաստատվել են «պետական ​​խորհրդանիշները»․ զինանշանը դարձել է «ոսկե երկգլխանի արծիվը՝ խաչակիր գնդով, որը խորհրդանշում է տարածքի պատկանելությունը ռուսական հողերին»։

Ըստ ISW-ի՝ սա վկայում է այն մասին, որ Կրեմլը, ամենայն հավանականությամբ, ձգտում է, հնարավորության դեպքում, բռնակցել արևելյան Ուկրաինայի Խարկովի շրջանը՝ մասնակի կամ ամբողջությամբ:

Այն արագությունը, որով օկուպացիոն իշխանությունները ստեղծել են վարչակազմ, հուշում է, որ Մոսկվան լեգիտիմության է ձգտում նրանց համար, իսկ կայսերական Ռուսաստանի կերպարների և հռետորաբանության ոչ երկիմաստ օգտագործումը (ոչ թե հռետորաբանությունն ի պաշտպանություն «ժողովրդական հանրապետության» ստեղծման) հաստատում է ISW-ի նախորդ գնահատականը, ըստ որի՝ Կրեմլը հետապնդում է ավելի լայն տարածքային նպատակներ, քան Դոնեցկի և Լուգանսկի շրջանների գրավումն է, գրում են փորձագետները։

Միևնույն ժամանակ, դժվար թե ռուսական զորքերը լքեն Ուկրաինայի հարավը, եզրակացնում է Reuters-ը՝ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինի հետ հարցազրույցից։

Փետրվարի 24-ի ներխուժումից հետո ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի հարավում գտնվող մի մեծ տարածք Ղրիմի վերևում, որը Ռուսաստանը բռնակցել է 2014 թվականին: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը դանդաղորեն դուրս է մղում ուկրաինական ուժերին արևելյան Ուկրաինայի ապստամբական երկու շրջաններից, որոնք նա ճանաչել է որպես անկախ պետություններ, հիշեցնում է գործակալությունը։

Հարցին, թե ինչպես կարող է ավարտվել հակամարտությունը, ՌԴ դեսպանն ասել է, որ դժվար է պատկերացնել, որ ռուսական և Ռուսաստանի կողմից աջակցվող ուժերը դուրս գան Ուկրաինայի հարավից: Նա նաև հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները հետ են մղվելու Դոնբասից։

«Իհարկե, դժվար է կանխատեսել մեր զորքերի դուրսբերումն Ուկրաինայի հարավից, քանի որ մենք արդեն փորձ ունենք, երբ դուրսբերումից հետո սադրանքներ են սկսվում»,- ասել է Կելինը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան