Արտաքին 3 տարի առաջ - 14:16 11-07-2022

Խարկովի հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ

Երկուշաբթի առավոտյան Խարկովի հրթիռակոծության հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։

Նրա խոսքով, վիրավորվել է առնվազն 28 մարդ, այդ թվում՝ 16-ամյա երեխա։

Ավելի վաղ Սինեգուբովը հաղորդել էր, որ քաղաքը հրթիռակոծվել է, ենթադրաբար, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից։

Ամենից շատ դիտված