Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նախկին ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի:
Ռոտենբերգը պահանջում է Երևանի Հ. Բաբայան փողոցում գտնվող անշարժ գույքի վաճառքի իրական գնորդ ճանաչել իրեն, նշված գույքի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառել շինծու գործարքի անվավերության հետևանքները։
Փաստաթղթերով գնորդ է նշվել Մաքսիմուս Տիգրանի Արզաքանցյանը, սակայն Նատալյա Ռոտենբերգը, պնդում է, որ գույքի իրական գնորդն ինքն է եղել։