Ներքին Տեսանյութ 6 ժամ առաջ - 11:19 21-07-2026

Ձկնաբույծները հորդորում են Փաշինյանին՝ խնդիրներին լուրջ մոտեցում ցուցաբերել

Մերի Հակոբյան

Լրագրող

Այսօր՝ հուլիսի 21-ին, ձկնաբույծներն ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության դիմաց։

Ձկնաբույծներից մեկը լրագրողների հետ զրույցում դժգոհեց կառավարության քաղաքականությունից՝ նշելով, որ ոլորտն այսօր կանգնած է լուրջ խնդիրների առաջ, սակայն պետական աջակցություն չի ստանում։ Նրա խոսքով՝ հիմնական մարտահրավերներից մեկը արտահանման դադարն է, ինչպես նաև ջրօգտագործման սահմանափակումները, որոնք, ըստ նրա, վտանգում են ձկնաբուծարանների բնականոն գործունեությունը։

«Այսօր ուզում եմ, որ կառավարությունը ճիշտ ու խելացի գործի։ Մենք հիմա արտահանման խնդիր ունենք, ձուկը պահելու խնդիր ունենք, իսկ կառավարությունը խոսում է ջրի կրճատման մասին։ Եթե այդ ջուրը չօգտագործենք, մնալու է հողի տակ։ Փոխանակ աջակցեն ոլորտին, հակառակն են անում՝ լրացուցիչ խնդիրներ ստեղծելով»,- ասաց նա։

Ձկնաբույծը նշեց, որ իշխանությունները խոսում են եվրոպական շուկա դուրս գալու հնարավորությունների մասին, սակայն, ըստ նրա, ոլորտն այս պահին դրան պատրաստ չէ։ «Ասում են՝ եվրոպական շուկա գնացեք։ Բայց Եվրոպան չի սպասում մեր արտադրած հազարավոր տոննա ձկանը։ Մենք պետք է ռազմավարական ծրագրեր մշակենք, հասկանանք՝ ինչ անել այս արտադրանքի հետ։ Եթե արտահանումը կանգ է առել, գոնե պետք է մտածել ներքին շուկայի կամ պետական կառույցների միջոցով սպառման կազմակերպման մասին»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ ոլորտում առկա խնդիրները խորացնում են նաև երկարատև վարչարարական գործընթացներն ու ավելորդ թղթաբանությունը։ «Վերջին մոտ 20 օրն են սկսել ինչ-որ քայլեր անել, մինչդեռ արդեն երկու ամիս է՝ արտահանում գրեթե չկա։ Կառավարության արձագանքը չափազանց դանդաղ է, իսկ ամեն օր մենք մեծ կորուստներ ենք կրում»,- ասաց ձկնաբույծը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին՝ նա կոչ արեց ավելի լուրջ վերաբերվել ոլորտի խնդիրներին։ «Կառավարության ղեկավարից մեկ բան ենք ուզում՝ ներկա խնդիրներին լուրջ և խելացի մոտեցում։ Այս պահին ոլորտին ոչ թե նոր սահմանափակումներ, այլ լուծումներ և աջակցություն են պետք»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը