Ավելին Արտաքին 1 ամիս առաջ - 09:18 21-07-2026

Wildberries-ը վերաբացում է Կոտովսկի պահեստը. Տատյանա Կիմը խոստանում է լուծել վնասված ապրանքների հարցը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ուկրաինական օդային հարվածներից հետո Wildberries-ը սկսել է քայլեր ձեռնարկել իր լոգիստիկ ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ։ Ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ Կոտովսկում գտնվող լոգիստիկ համալիրի գնահատման ավարտից հետո՝ հուլիսի 23-ից, պահեստը կրկին կվերսկսի առաքումների ընդունումը, իսկ այնտեղ պահպանված ապրանքները կվերադարձվեն վաճառքի։

Ինչպես հաղորդում է Meduza-ն, Կիմը նաև տեղեկացրել է, որ շուտով վաճառողների էջերում ցույց կտրվեն նաև ծանր վնասվածքներ ստացած երկրորդ՝ Էլեկտրոստալի պահեստում առկա ապրանքների տվյալները, թեև այդ համալիրի վերաբացման ժամկետների մասին որևէ հստակեցում դեռևս չի արվել։

Անդրադառնալով վաճառողների կողմից բարձրացված ֆինանսական կորուստների և վճարումների սուր հարցին՝ Wildberries-ի հիմնադիրը վստահեցրել է ձեռնարկատերերին, որ ընկերությունը նրանց մենակ չի թողնի ստեղծված ճգնաժամային իրավիճակում։

Կիմի խոսքով՝ ինքն արդեն հանձնարարել է աշխատանքային թիմին արագացնել վնասների վերջնական գնահատման գործընթացը, որպեսզի առաջիկայում վաճառողներին տրամադրվի թարմացված կարգավիճակ և փոխհատուցումների վերաբերյալ հստակ լուծումներ։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում