latest_news
Ներքին 22 часа назад - 20:26 20-07-2026

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության

Գործարար,քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի նախկին կինը` Նատալյա Ռոտենբերգը, հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության։

Այդ մասին հայտնում է ArmLur.am–ը։

Կայքի տեղեկություններով` ընդդեմ ՀՀ ոստիկանության գործողությունների հայցադիմումը Նատալյա Ռոտենբերգը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հուլիսի 17–ին։

Նա իր հայցով պահանջում է, որպեսզի ոստիկանությունը պարտավորվի ձեռնպահ մնալ Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում գտնվող տնից իրեն վտարելուց։

Դատարանը գտել է, որ հայցադիմումը պետք է ընդունել վարույթ և գործի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:

Դատական ակտը կհրապարակվի նոյեմբերի 3–ին։

Most Viewed

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու