Ուղիղ եթեր
Սպորտ 21 ժամ առաջ - 18:19 18-11-2026

Ովքե՞ր կարող են բաժին հասնել Հայաստանի հավաքականին. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլոր զամբյուղները

Ազգերի լիգայի խմբային փուլի ավարտից հետո վերջնականապես ձևավորվել են 2028 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանության զամբյուղները։ Ըստ Football Meets Data վերլուծական հարթակի և բրիտանական The Independent-ի հրապարակած տվյալների՝ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է 4-րդ զամբյուղում։

Սա նշանակում է, որ մեր ընտրանին ընտրական խմբում չի կարող հայտնվել նույն զամբյուղում ընդգրկված թիմերի հետ, իսկ մրցակիցներ կստանա 1-ին, 2-րդ, 3-րդ և, հինգ թիմից բաղկացած խմբում հայտնվելու դեպքում, 5-րդ զամբյուղներից։

Վիճակահանության արարողությունը կկայանա դեկտեմբերի 6-ին Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստի International Convention Centre-ում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին։

Զամբյուղների ամբողջական կազմը
1-ին զամբյուղ. Բելգիա, Խորվաթիա, Դանիա, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա, Իսպանիա
2-րդ զամբյուղ. Ավստրիա, Բոսնիա և Հերցեգովինա, Չեխիա, Հունգարիա, Հյուսիսային Իռլանդիա, Իռլանդիա, Սերբիա, Սլովենիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա, Ուելս
3-րդ զամբյուղ. Ալբանիա, Վրաստան, Իսլանդիա, Իսրայել, Կոսովո, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Ռումինիա, Շոտլանդիա, Սլովակիա, Ուկրաինա
4-րդ զամբյուղ. Հայաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Էստոնիա, Ֆարերյան կղզիներ, Ֆինլանդիա, Ղազախստան, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մոլդովա, Սան Մարինո
5-րդ զամբյուղ. Անդորրա, Ադրբեջան, Ջիբրալթար, Լիխտենշտեյն, Լիտվա, Մալթա
Եվրո-2028-ի որակավորման փուլին կմասնակցի 54 հավաքական, որոնք կբաժանվեն 12 խմբի. 6 խմբում (A-F) ընդգրկված կլինի չորսական, իսկ մյուս 6-ում (G-L)՝ հինգական թիմ։

Եզրափակիչ փուլի ուղիղ ուղեգիր կնվաճեն խմբերի 12 հաղթողները, ինչպես նաև երկրորդ հորիզոնականը զբաղեցրած լավագույն 8 հավաքականները։ Երկրորդ տեղը գրաված մյուս 4 թիմերը պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում (2028 թ. մարտին), որտեղ նրանց կմիանան Ազգերի լիգայի արդյունքներով լավագույն ցուցանիշ ունեցող հավաքականները։

Ընտրական փուլի հանդիպումները կանցկացվեն 2027 թվականի մարտից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում (5 թիմից բաղկացած խմբերը պայքարը կսկսեն մարտին կամ հունիսին, իսկ 4 թիմ ունեցող խմբերը՝ սեպտեմբերին)։

Հիշեցնենք, որ Եվրո-2028-ը համատեղ հյուրընկալելու են Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը և Իռլանդիան։ Տանտեր երկրների հավաքականները ևս մասնակցելու են ընտրական փուլին, սակայն ՈՒԵՖԱ-ն երկու պահեստային ուղեգիր է նախատեսել կազմակերպիչ երկրների համար, եթե նրանք չկարողանան հաղթահարել որակավորման արգելքը խմբային փուլի արդյունքներով։

Armsport

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
22:47 24-ամյա վարորդը «Merceders»-ով կողաշրջված հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»