Սպորտ 1 օր առաջ - 20:59 17-11-2026

26 տարի անց՝ պատմական փոփոխություն. ՈւԵՖԱ-ն փոխում է ՉԼ-ի գլխավոր խորհրդանիշներից մեկը

Եվրոպական ակումբային ֆուտբոլում պատմական փոփոխություն է սպասվում։ ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է ամերիկյան Nike ընկերության հետ խոշոր պայմանագիր կնքելու մասին, որով ավարտին է հասնում Adidas-ի՝ Չեմպիոնների լիգայում տասնամյակներ տևած հեգեմոնիան։

Նոր համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2027 թվականից և կգործի մինչև 2031-ը։ Այդ ժամանակահատվածում Nike-ը կդառնա տղամարդկանց եվրագավաթային բոլոր մրցաշարերի պաշտոնական գնդակների բացառիկ մատակարարը։ Ամերիկյան տեխնոլոգիական հսկան գնդակներով կապահովի Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի, Կոնֆերենցիաների լիգայի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, ինչպես նաև Երիտասարդական և ֆուտզալի Չեմպիոնների լիգաների հանդիպումները։

Այս գործարքով փակվում է եվրոպական ֆուտբոլի ամենախորհրդանշական էջերից մեկը։ Գերմանական Adidas-ը 2001 թվականից ի վեր անընդմեջ ապահովում էր մրցաշարի գնդակները, որոնց աստղային դիզայնը դարձել էր Չեմպիոնների լիգայի այցեքարտը։ Ընթացիկ՝ 2026/27 մրցաշրջանը կլինի վերջինը այս 26-ամյա պատմության մեջ։ Հայտնի «աստղային» գնդակը վերջին անգամ խաղադաշտում կհայտնվի 2027 թվականի հունիսի 5-ին՝ Մադրիդում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

Հեղինակավոր Reuters և The Athletic պարբերականների տվյալներով՝ կողմերի միջև կնքված գործարքը ֆինանսական առումով տպավորիչ է։ Nike-ը ՈւԵՖԱ-ին տարեկան կվճարի շուրջ 45 միլիոն դոլար, ինչը նշանակում է, որ քառամյա պայմանագրի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 180 միլիոն դոլար։

Ի դեպ, Nike-ի համար սա ոչ թե նորամուտ է, այլ վերադարձ ակունքներին. ամերիկյան բրենդն արդեն եղել է Չեմպիոնների լիգայի տեխնիկական գործընկերը 1997-ից 2001 թվականներին՝ մինչև էստաֆետը Adidas-ին հանձնելը։

Թե ինչպիսի տեսք կունենա նոր սերնդի գնդակը, առայժմ գաղտնի է պահվում։ ՈւԵՖԱ-ից վստահեցնում են, որ Nike-ի դիզայներների հետ համատեղ աշխատանքում կպահպանվեն մրցաշարի ավանդույթներն ու ճանաչելի ոճը։

Armsport

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
11:57 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան օրը
09:00 Հայաստանի տնտեսության գահավիժումը` «Զիգզագի» օրինակով