Ներքին 1 տարի առաջ - 16:55 23-02-2025

Ձեր անունը հայկական հեռուստատեսության խորհրդանիշներից մեկն է, որով ապրել ու կրթվել է մի ամբողջ սերունդ. ԿԳՄՍ նախարարը՝ Շլեպչյանին

Այսօր հոբելյանական 90-րդ տարեդարձն է նշում ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարուհի Նարա Շլեպչյանը։

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հոբելյանի կապակցությամբ Նարա Շլեպչյանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մեծարգո՛ տիկին Շլեպչյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ։

Իրավացիորեն պետք է նշել, որ Ձեր անունը հայկական հեռուստատեսության խորհրդանիշներից մեկն է, որով ապրել ու կրթվել է մի ամբողջ սերունդ։ Անուրանալի են Ձեր ջանքերն ու ներդրումը հեռուստատեսության կայացման, որակական չափանիշների սահմանման ու Ձեր կերպարով օրինակելիության թելադրման գործում։ Լինելով Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարը՝ Դուք այսօր էլ ուղենշային դեր ունեք նոր ժամանակներում նոր սերունդների՝ հեռուստատեսության ոլորտում կայանալու գործում։

Սիրելի՛ տիկին Շլեպչյան, Ձեր ժառանգած փորձն ու գիտելիքը հիմնաքարային են մի ամբողջ համակարգի համար։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական եռանդ ու նոր ներշնչանքներ»,- ասված է նախարարի շնորհավորական խոսքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող