Մամուլ 1 ժամ առաջ - 11:04 03-11-2026

Ավինյան-Սիմոնյան՝ թեժ պայքար է ՔՊ-ում. ՀՀ-ն հետաձգում է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետի ընտրություններին թեև դեռ շուրջ երկու տարի կա, սակայն իշխանական կուսակցությունում արդեն պայքար է սկսվել մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի համար։

«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցության ներսում լուրջ մրցակցություն է հասունանում գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ԱԺ մերժված նախագահ, ԱԽՔ Ալեն Սիմոնյանի միջև։ Ընդ որում՝ վերջինս, ըստ տարբեր տեղեկությունների, ամենևին էլ չի պատրաստվում այս անգամ զիջել քաղաքապետի պաշտոնը։ Նախորդ պայքարում նա հրաժարվեց մինչև վերջ գնալ»:
--
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը մտերիմ շրջապատում գլուխ է գովացել, թե իր նշանակումը լինելու նույնքան անակնկալ, որքան պաշտոնանկությունը։

«Խոսք են տվել «պրիլիչնի» պաշտոնի եմ քինյալու, մինչեւ տարեվերջ խաբարը կգա»,- ասում են՝ ասում է Արմեն Գրիգիրյանը բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են իր հետագայով»։
--
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ սպասվում էր, Կոտայքի երկարամյա փոխմարզպետ Վասակ Վարդանյանը երեկ հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին։ Նա ԵԿՄ նախագահ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի փեսան է, տեւական ժամանակ հավակնում էր մարզպետի պաշտոնին, սակայն ինչպես Միքայելյանին պատժեցին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը Վիլեն Գաբրիելյանին տալով, այնպես էլ փեսային «քցեցին» մարզպետ նշանակելով Ռոմանոս Պետրոսյանի կադրին Լիլիթ Ստեփանյանին: Փաշինյանը չցանկացավ, որ Միքայելյանի դինաստիան Կոտայքում ավելի ուժեղանա, որ նրա՝ պատգամավոր, որդու Հրազդանի քաղաքապետ լինելը բավարար է»:
--
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը ԵԱՏՄ-ում պահանջում է Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ կիրառված սահմանափակումները ճանաչել առևտրային խոչընդոտ, սակայն այդ պահանջի քննարկումը Հայաստանի իսկ նախաձեռնությամբ մեկ շաբաթով հետաձգվել է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրաժարվում է բացահայտել պատճառը՝ հայտարարելով, որ դա աշխատանքային գործընթաց է։

Թերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 3-ին նախատեսված քննարկումը չի կայանա․ Հայաստանի նախաձեռնությամբ այն հետաձգվել է մեկ շաբաթով՝ նոյեմբերի 10-ին»։
--

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով