Մամուլ 3 ժամ առաջ - 07:27 03-11-2026

Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աբովյանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին հայտ ներկայացրած գործարար Արթուր Հարությունյանի՝ Պալաչի փաստաթղթերի հետ կապված, մեր տեղեկություններով, խնդիրներ կան, ինչը հնարավոր է խանգարի թեկնածուի առաջադրմանը։

Բանն այն է, որ Հարությունյանը չի համապատասխանում հունիսի 7-ի ընտրություններից հետո փոփոխված օրենսդրության պահանջին, համաձայն որի` թե՛ ընտրողը, թե՛ ընտրվողը վերջին 2 տարում առնվազն 366 օր պետք է ապրած լինի ՀՀ-ում։ Համապատասխան տեղեկանք ստանալու համար երեկ Հարությունյանը դիմել է անձնագրային։ Ըստ գործող կարգի՝ սահմանված ձեւաթուղթը տրամադրվում է դիմելուց հետո եռօրյա ժամկետում։ Իսկ քաղաքական ուժերի առաջադրման վերջնաժամկետը նոյեմբերի 8-ն է։

Հիշեցնենք, որ խորհրդարանի ընդունած Ընտրական օրենսգրքի այդ փոփոխությունը խնդրահարույց են հռչակել նաեւ ընդդիմադիրները եւ վիճարկել Սահմանադրական դատարանում, իսկ քննությունը նշանակված է դեկտեմբերի 22-ին ՏԻՄ ընտրությունների ավարտից հետո, ինչը վկայում է, որ ապօրինի փոփոխությունը չի չեղարկվելու։ Այս փոփոխության վրա է իշխանությունների հույսը որ կկարողանան սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ քվորումն ապահովել: Ընտրողների թվի մասնակցության անհրաժեշտ շեմի իջեցումը՝ միայն մի մարզում մոտ 120 հազար ձայնով, կարող է օգնել, որ ալիեւյան սահմանադրությունն անցկացնեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան