Արտաքին 5 ամիս առաջ - 18:17 21-04-2026

Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին առնչվող փաստաթղթերի հետ կապված

Ադրբեջանի ԱԳՆ-ն առանձին-առանձին կանչել է Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին՝ կապված այդ երկրների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի հետ, որոնք առնչվում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին։

Այս մասին հայտնել է ադրբեջանական արտաքին գործերի գերատեսչության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հանդիպումների ընթացքում վճռական բողոք է հայտնվել 2026 թվականի ապրիլի 16-ին Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի կապակցությամբ, որոնք գնահատվում են որպես հերթական անպատասխանատու փորձեր՝ ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղության գործընթացի խաթարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես ընդգծել են ԱԳՆ-ում, այդ փաստաթղթերը կազմված են լիովին կեղծ և անհիմն գնահատականների հիման վրա և ցուցադրում են նշված կառույցներում խորը արմատներ ձգած հակաադրբեջանական կողմնակալությունը։

«Հանդիպումների ժամանակ վճռականորեն մերժվել են Ադրբեջանի ինքնիշխան տարածքներին վերաբերող կեղծ հղումները, անհիմն մեղադրանքները՝ կապված Հայաստանի տարածքային ամբողջականության իբր խախտման, հայկական ծագում ունեցող անձանց իրավունքների և նրանց իբր անօրինական ձերբակալության հետ»,- նշվում է տեքստում։

ԱԳՆ-ում պարադոքսալ են համարել այն փաստը, որ տվյալ փաստաթղթերի ընդունումը ժամանակի առումով համընկել է ապրիլի 17-ին Ստամբուլում Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների խոսնակների հանդիպման հետ։

Բաքուն կոչ է արել բելգիական և նիդերլանդական կողմերին ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ իրենց խորհրդարաններում հակաադրբեջանական խմբերի գործողությունները կանխելու համար, որոնք կարող են վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ