Մամուլ 1 ժամ առաջ - 07:53 03-11-2026

«Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է երկրից փախած Վահե Հակոբյանին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Վահագն Թորոսյանի նախագահությամբ, ամբողջությամբ մերժել է Վահե Հակոբյանի և նրա կնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի։

Հայցը վերաբերում էր 2025 թվականի նոյեմբերի 6-ին ArmLur.am կայքում հրապարակված՝ «Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է» վերտառությամբ հոդվածին։

Հրապարակման մեջ անդրադարձ էր կատարվել Արցախի ներդրումային հիմնադրամից ենթադրյալ յուրացումների վերաբերյալ «Վելես» իրավապաշտպան կազմակերպության հաղորդմանը։ Նյութում ներկայացվել էին հիմնադրամի միջոցների հնարավոր չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև հիշատակվել էր «Հակարի» ՍՊԸ-ն, որի բաժնետերերից էր Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը։

Հակոբյանն ու Պետրոսյանը պնդել էին, որ հրապարակմամբ իրենց վերագրվել է հանցավոր արարքի կատարում, իսկ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են իրենց պատիվն ու արժանապատվությունը։ Նրանք դատարանից պահանջել էին պարտավորեցնել խմբագրությանը հերքել վիճարկվող տեղեկությունները և յուրաքանչյուրին վճարել 1 միլիոն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Դատարանը, ուսումնասիրելով գործի նյութերը, արձանագրել է, որ վիճարկվող հրապարակումը վերաբերում է հանրային նշանակություն ունեցող հարցի՝ Արցախից ֆինանսական միջոցների ենթադրյալ յուրացմանը։ Միաժամանակ դատարանը կարևորել է այն հանգամանքը, որ «Ժողովուրդ» օրաթերթը տվյալ տեղեկությունների սկզբնաղբյուրը չի եղել։

Դատարանի գնահատմամբ՝ խմբագրությունը հանդես չի եկել որպես տեղեկատվության ստեղծող կամ փաստական տվյալների ինքնուրույն տարածող, այլ բարեխղճորեն վերարտադրել է հանրային տիրույթում արդեն առկա տեղեկությունները՝ նշելով դրանց աղբյուրը։ Դատարանը վկայակոչել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, ըստ որի՝ լրագրողի կողմից այլ աղբյուրից ստացված տեղեկության վերահրապարակումն ինքնաբերաբար պատասխանատվություն չի առաջացնում, եթե պահպանվել են լրագրողական բարեխղճության չափանիշները և նշվել է աղբյուրը։

Այս հիմքերով դատարանը գտել է, որ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ն զրպարտության համար պատասխանատվության ենթակա չէ, և հայցը մերժել է ամբողջությամբ։ Այսպիսով, Հակոբյանի և Պետրոսյանի՝ հրապարակումը հերքելու և ընդհանուր առմամբ 2 միլիոն դրամ փոխհատուցում ստանալու պահանջները չեն բավարարվել։

Նշենք, որ վճիռը կայացվել է 2026 թվականի հոկտեմբերի 26-ին։ Այն կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում։

«Ժողովուրդ» օրաթերթը ևս մեկ անգամ դատարանում պաշտպանել է իր դիրքորոշումը՝ հանրային նշանակություն ունեցող հարցի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու և սկզբնաղբյուրը նշելու իրավունքը։

Այսպիսով, Վահե Հակոբյանը, որ այժմ երկրից փախել է՝ թերևս պատասխանատվությունից խուսափելու համար, հեռավար փորձում էր իր պատիվը պահպանել մեր հաշվին, չստացվեց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում»։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան