Ներքին 5 տարի առաջ - 21:37 02-07-2021

Վերաքննիչ դատարանը հետաձգեց Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը

Վերաքննիչ դատարանը հետաձգեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը: Այս մասին դատական նիստից հետո լրագրողներից ասաց Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Պաշտպանության կողմը ներկայացրեց վերաքննիչ բողոքը, արդյունավետ քննարկում տեղի ունեցավ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ քննարկումն ընթացել է իրենց առաջարկած ձևաչափով։

Ներկայացրեցինք բողոքը ամբողջ ծավալով` կալանավորման պայման հանդիսացող հիմնավոր կասկածի տեսանկյունից, հիմքերի համատեքստում նույնպես շատ ծավալուն քննարկում տեղի ունեցավ: Փաստացի վերահաստատեցինք մեր դիրքորոշումը առ այն, որ առկա չէ հիմնավոր կասկած, որ Արմեն Չարչյանը առնչություն ունի իրեն վերագրվող հանցանքի կատարման հետ»,- հավելեց Էրիկ Ալեքսանյանը:

Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ