Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Աննա Մկրտչյանը:
Աննա Մկրտչյանը խոսել է Շաքիի դեպքին Փաշինյանի տված գնահատականի, միջադեպը «կրիմինալ» որակելու, հայ կնոջը մեղադրելու, Հայաստանի քաղաքացու՝ սեփական ինքնապաշտպանության իրավունքից զուրկ լինելու, 2018 թվականից ի վեր ոչ արդար ընտրությունների, դրանց ընթացքում ընտրախախտումների ու կեղծիքների, վարչական ռեսուրսի կիրառման, ընդդիմության կողմից բավարար հակազդեցության բացակայության, հետընտրական շրջանում բռնաճնշումների ավելացման մասին:
«Հայաստանը վարչապետ չունի, ես էդ ձևակերպման հետ չեմ կարող համաձայնել, մարդը, ով ՀՀ թշնամին է և դավաճանել է բազմաթիվ անգամներ, էս երկրի, պետության, ազգի հետ ոչ մի կապ չունի, եթե ՀՀ-ն ունենար վարչապետ, պիտի պաշտպաներ հայ կնոջ իրավունքները, Հայաստանի քաղաքացու իրավունքները և չպիտի պատերազմի հանցագործ Ալիևի ռեժիմին ծառայող զինվորին արդարացներ»,- նշեց Աննա Մկրտչյանը:
Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացին զրկված է ինքնապաշտպանությունից օգտվելու իրավունքից, պատժելի է Հայաստանի քաղաքացու համար ինքնապաշտպանությունը, մենք մշտապես զոհի, ջարդվածի կարգավիճակում պետք է լինենք, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր տերերի՝ Ալիևի ու Էրդողանի հետ ճակատագիր ունի մեզ համար որոշած:
Աննա Մկրտչյանը նշում է, որ Հայաստանում քաղաքական գործընթացներն ավարտվել են, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ես եմ դատարանը, Կառավարությունը, Ազգային ժողովը:
«2018 թվականից սկսած՝ Նիկոլը ոչ մի անգամ չի կազմակերպել արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություններ, ինքն այդ ընտրությունների արդյունքում չի ընտրվել, տարբեր գործոններով պայմանավորված՝ հայտնվել է այդ աթոռին»,- պնդեց Աննա Մկրտչյանը:
Այս և այլ հետաքրքիր հարցերի մասին ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
Գևորգ Էմին-Տերյան