Ուղիղ եթեր

Մեր ղեկավարը ցանկանում է Շաքի գյուղի դեպքը կոծկել. հարցում

Շաքի գյուղում տեղի ունեցած դեպքը շարունակում է տարբեր գնահատականների արժանանալ։ Հասարակության շրջանում քննարկվում է՝ տեղի ունեցածը սովորական քրեական դե՞պք է, թե՞ ունի այլ ենթատեքստ և հանգամանքներ։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչպե՞ս են գնահատում Շաքի գյուղում տեղի ունեցածը՝ սովորակա՞ն քրեական դեպք է, թե՞ այլ բնույթի իրադարձություն։

Հարցվածներից մեկը նշեց, որ չի հասկանում՝ ինչպես կարող է դիվերսիան կրիմինալ համարվել։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն ակնարկին, թե կատարվածը սովորական կրիմինալ դեպք է՝ քաղաքացին ասաց, որ նրան չի համարում մեր վարչապետը՝ նշելով, որ, իր խոսքով, նա «մեր թշնամիների ազգականն է»։

Մեկ այլ քաղաքացին պատասխանեց, որ համաձայն չէ կատարվածը կրիմինալ դեպք համարելու տեսակետի հետ, քանի որ դա «դաժան փորձություն է մեր ազգի համար», և Հայաստանում յուրաքանչյուր պահի մարդիկ վտանգի տակ են։ «Ո՞վ է ասում, որ դրա հետ կարելի է հաշտվել»,- նշեց քաղաքացին։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ դա «շատ տգեղ և մեզ չսազող դեպք էր»։ Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչպես կարող էր ադրբեջանցին այդքան համարձակույուն ունենալ և մտնել հայի տուն։ Քաղաքացին նաև հարցադրում արեց՝ «Որտե՞ղ են մեր կառույցները», որոնք, ըստ նրա, պետք է զբաղվեին այդ գործով։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
22:45 Լեո, այսքան տարի դու պաշտպանել ես քո երկիրն ու մի պատմություն, որը հավերժ կապրի. Ռոնալդուն՝ Մեսսիին
07:21 Պատերազմի դեմ պայքարող քահանան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
11:49 Արտարժույթի շուկայի այսօրվա պատկերը․ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
23:42 Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ
07:57 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010-ին ազատազրկման է դատապարտվել. «Ժողովուրդ»
21:54 «Համայնք» բառը «կ»-ով է գրել, նախագիծը՝ «ց»-ով․ ո՞վ է Ախուրյանի ավագանու ցուցակում ընդգրկված անտառաճանաչը. Առավոտ