Ներքին 4 տարի առաջ - 18:29 11-05-2022

Այսօր սպանված զինծառայողը Սյունիքի մարզի Շաքի համայնքից էր

ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում այսօր՝ մայիսի 11-ին, կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վիրավորում ստացած Արգիշտի Եղյանը Սյունիքի մարզի Շաքի համայնքից էր։ 20–ամյա Արգիշտին բանակ էր զորակոչվել մեկ տարի չորս ամիս առաջ։

NEWS.am-ի հետ զրույցում Շաքի համայնքի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանն ասաց, որ առավոտյան են լսել Արգիշտիի մահվան լուրը։

«Հայրը երեկ ուշ երեկոյան բավականին երկար խոսել է Արգիշտիի հետ։ Ամեն ինչ լավ էր տղայի հետ, բարձր տրամադրություն է ունեցել, ուրախ, բայց թե ինչու է նման բան եղել՝ չգիտենք, հուսով ենք՝ համապատասխան մարմինները կպարզեն։ Մի քանի օր առաջ էլ ես եմ հնարավորություն ունեցել տեսակապով զրուցել նրա հետ, բարձր տրամադրություն ուներ, որեւէ անհանգստություն չուներ»,– պատմեց գյուղի վարչական ղեկավարը։

Արգիշտի Եղյանը սովորում էր ԵՊՀ–ի Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի «Անգլերեն, իսպաներեն եւ հաղորդակցության» բաժնի 1–ին կուրսում։
«Իր բացառիկ ընդունակությունների համար, երբ դեռ աշակերտ էր, ԱՄՆ–ին են տարել, հետո կորոնավիրուսի պատճառով հետ էր եկել։ Արգիշտին հավասարակշռված, գրագետ, զարգացած, խելոք տղա էր»,– պատմեց Ռուբեն Մանուչարյանը։
Արգիշտին երկու ավագ քույր ունի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք մարտական դիրքում հերթապահողզինվորի սպանության մասին։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից