Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:59 31-08-2024

Ադրբեջանն ավելի քան 45 հազար քկմ տարածքի նկատմամբ հավակնություն ունի, բայց մենք հարցն էդ ձևով չենք բարձրացնում․ Փաշինյան

Մենք տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանի նկատմամամբ, մյուս կողմից Ադրբեջանը էլի ուրիշ մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանին՝ ասելով, որ օրինակ, ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև շեշտեց՝ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ՀՀ տարածքի նկատմամբ հավակնություն կա։

«Բայց մենք հարցն էդ ձևով չենք բարձրացնում։ Ինչո՞ւ, որովհետև Խաղաղության պայմանագրում կա համաձայնեցված դրույթ։

Այսօրվա Ադրբեջանը էս տրամաբանությամբ ավելի քան 45 հազար քկմ տարածքի նկատմամբ հավակնություն ունի։ Հարցն անհանգստացնում է մեզ, դա իհարկե պրոբլեմ է: Մենք հիմա այդ պրոբլեմի համար, ասում ենք՝ թող Ադրբեջանն իր Սահմանադրությունը փոխի՞:

Ոչ, մենք ասում ենք՝ կա համաձայնեցված հոդված, որը ստորագրելու պարագայում հարցը կարգավորվում է։ Վերջ, սա արձանագրվում է։ Մնացածը պատմություն է, պատմություն չես կարող ջնջել և անհրաժեշտություն չկա էլ», - նշեց վարչապետը։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին