Ուղիղ եթեր
Ներքին 41 րոպե առաջ - 20:48 05-10-2026

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթ

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ։ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ մրցույթը հայտարարել է թեկնածուների ընտրության մրցութային խորհուրդը։ Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2026 թվականի հոկտեմբերի 26-ը՝ ժամը 18։00-ն ներառյալ։

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը պետք է ունենա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բարձրագույն կրթություն և տիրապետի հայերենին։

Պահանջվում է առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման ու համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում։ Հաշվի է առնվում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքը։

«Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ փաստաթղթային ստուգման և հարցազրույցի։ Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան»-ի հիման վրա։ Ըստ Մրցութային խորհրդի սահմանած Կարգի՝ մրցույթի արդյունքում հավակնորդը կարող է ստանալ առավելագույնը 100 միավոր, որից 60 միավորը մասնագիտական փորձի, անձնական որակների և հմտությունների համար, իսկ 40-ը՝ Հանձնաժողովի անդամի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջների իմացության»,- նշված է հայտարարությունում։

Հաղթող կճանաչվի հարցազրույցի անցողիկ շեմը հաղթահարած այն հավակնորդը, որը մրցութային խորհրդի անդամների տված միավորների հանրագումարով կստանա առավելագույն միավոր։

Հավակնորդները պետք է ԱԺ աշխատակազմ ներկայացնեն դիմում, ինքնակենսագրություն, անձը հաստատող փաստաթղթի պատճեն, երկու գունավոր լուսանկար, կրթությունն ու անհրաժեշտ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթեր, բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ և հայտարարությամբ պահանջվող մյուս փաստաթղթերը։ Պահանջվում է նաև որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին գրավոր հայտարարություն։

Փաստաթղթերը կարելի է հանձնել առձեռն կամ ուղարկել փոստով՝ Երևան, 0095, Բաղրամյան 19, Ազգային ժողով, Մրցութային խորհրդին հասցեով։ Փոստով ուղարկված փաստաթղթերը ժամկետում ներկայացված կհամարվեն, եթե ԱԺ աշխատակազմը դրանք ստանա մինչև վերջնաժամկետի լրանալը։

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչ Գյուլնարա Մովսիսյանին՝ (+374 11) 513627 կամ (+374 98) 16 30 40 հեռախոսահամարներով։

Ամենից շատ դիտված

22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
21:50 Թրամփի վարկանիշը լատինաամերիկացի ընտրողների շրջանում ընկել է մինչև 27%
22:22 Երևանում սոսիները ծանրագույն վիճակում են. Քրիստինա Վարդանյան
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
09:34 Կրակոցներ Կոտայքում. «Hyundai»-ի վարորդն ու ուղևորը կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ. կան վիրավորներ
07:48 Բոլսոնարոն հաղթում է դա Սիլվային Բրազիլիայի ընտրությունների առաջին փուլում

Ձեզ գուցե հետաքրքրի