Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 42 րոպե առաջ - 21:26 05-10-2026

«Ռոսատոմ»-ը պատրաստ է իրականացնել «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի ախտահանումը

«Ռոսատոմ»-ը պատրաստ է իր բոլոր տեխնոլոգիաներն ու փորձը կիրառել Հայաստանում գտնվող «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի ախտահանման նախագծի իրականացման համար․ ТАСС-ին հայտնել է «Ռոսատոմ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Դաշնային բնապահպանական օպերատորը» (ФЭО)։

Ըստ հայտարարության՝ «Ռոսատոմ»-ը տիրապետում է բոլոր տեխնոլոգիաներին և փորձին ապագա հնարավոր բնապահպանական աղետները վերացնելու համար և պատրաստ է դրանք կիրառել լայն շրջանակի խնդիրների համար, այդ թվում՝ «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի անվտանգությունն ապահովելու նախագծի։

««Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի խնդիրների լուծմանը «Ռոսատոմ»-ի հնարավոր մասնակցության հարցը քննարկվում է 2022 թվականից: Կառույցը բարդ արդյունաբերական վայր է՝ կուտակված քիմիական նյութերով և թափոններով, որը գտնվում է բնակելի տարածքների մոտ: Բարդ օբյեկտները պահանջում են համալիր աշխատանք՝ տեղանքի հետազոտություն, տեխնոլոգիաների մշակում, վտանգավոր նյութերի անվտանգ կառավարում և երկարաժամկետ մոնիթորինգ», - հայտնել են կառույցից:

2023 թվականին «Ռոսատոմ»-ի ցանցի մեջ մտնող ընկերություններից մեկը, իր հայ գործընկերների խնդրանքով, իր սեփական միջոցներով անցկացրել է տեղանքի հետազոտություն և կուտակված թափոնների գույքագրում: Հետազոտությունից հետո հայկական կողմին ներկայացվել են հետազոտության արդյունքները և հետագա աշխատանքների առաջարկները:

Ամենից շատ դիտված

22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
22:22 Երևանում սոսիները ծանրագույն վիճակում են. Քրիստինա Վարդանյան
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
09:34 Կրակոցներ Կոտայքում. «Hyundai»-ի վարորդն ու ուղևորը կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ. կան վիրավորներ
07:48 Բոլսոնարոն հաղթում է դա Սիլվային Բրազիլիայի ընտրությունների առաջին փուլում
13:43 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները