Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Ռոստովյան - Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mitsubishi»-ին, ինչի հետևանքով «Mitsubishi»-ի մոտ կանգնած կինը վրարեթի է ենթարկվել։
Ինչպես դեպքի վայրից
հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում «BMW»-ի վարորդը հայտնում էր, որ վթար-վրաերթի պատճառը եղել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել, ապա դեպքի վայրից հեռացել։ Այդ տեղեկությունը պարեկներն ու դեպքի վայր ժամանած ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի օրվա պատասխանատու հերթապահ քննիչը պարզում են։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում