Ուղիղ եթեր
Ներքին 43 րոպե առաջ - 21:20 05-10-2026

Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Համապատասխան բոլոր միջոցառումները և անհրաժեշտ հետազոտությունները, կախված պացիենտի վիճակից, իրականացվում են»,- Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանի առողջական վիճակին, հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:

Բուժհաստատությունից հավելեցին նաև, որ ելնելով բժշկական գաղտնիության սկզբունքից՝ այս պահին հավելյալ տեղեկություններ փոխանցել չեն կարող: ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնեցին, որ բուժառուին տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն:

«Նրա կյանքին սպառնացող ռիսկ չունենք։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ, տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն: Բարդություններ առկա չեն»,- նշեց Ծատրյանը:

Մինչդեռ, այնքան էլ հուսադրող չեն Անիի հարազատների՝ լրատվամիջոցներին տրամադրած տեղեկություները, որոնք փոխանցվել են բուժող բժշկի կողմից։

Ըստ մամուլի հրապարակումների, ադրբեջանցի զինծառայողից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ազդրի բազմաբեկորային կոտրվածք ունի, փշրված է ոսկորը, պետք է իմպլանտ դնեն։

«Ասացին՝ ոտքը կարճանալու է, վեց ամիս անց ևս պետք է վիրահատվի ինչ-որ ձգող սարքերով, գա իր չափին․․․8 սմ ոսկորը հեռացված է, այդ փշրված ոսկորն են հեռացրել, մաքրել են, որ ինֆեկցիա չտարածվի»,- ասել է Անիի քույրը՝ Արփի Ավետիսյանը։

Հարազատների խոսքով՝ 3 բարդ վիրահատություն է սպասվում, հաջորդը՝ 8 ամիս հետո, որից հետո պարզ կլինի՝ ոտքը կվերականգնվի, թե ոչ։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը, որը ապօրինի հատել էր սահմանը, հայտնվել Սյունիքի մարզում, հրազենային վնասվածք հասցրել Շաքիի բնակչին, կալանավորվել է 2 ամիս ժամկետով։

Քրեական վարույթ է հարուցվել զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սահմանը ապօրինի հատելու ու զենքի մաքսանենգության հոդվածներով:

ՀՀ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը ծառայության վայրը լքել էր անհայտ հանգամանքներում:

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
22:22 Երևանում սոսիները ծանրագույն վիճակում են. Քրիստինա Վարդանյան
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
09:34 Կրակոցներ Կոտայքում. «Hyundai»-ի վարորդն ու ուղևորը կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ. կան վիրավորներ
07:48 Բոլսոնարոն հաղթում է դա Սիլվային Բրազիլիայի ընտրությունների առաջին փուլում
13:43 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները