Ուսուցիչները ոչ միայն կրթում են երեխաներին, այլև մեծ դեր ունեն նրանց արժեքների ու աշխարհայացքի ձևավորման գործում։ Միևնույն ժամանակ, կարևոր է հասկանալ՝ արդյոք նրանց կատարած աշխատանքը պատշաճ կերպով գնահատվո՞ւմ է հասարակության կողմից։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ի՞նչ կմաղթեն ուսուցիչներին, և արդյո՞ք ուսուցիչները համարժեք են գնահատվում իրենց կատարած աշխատանքի դիմաց։
Քաղաքացիներից մեկը նշեց, որ ուսուցիչները ահռելի աշխատանք են կատարում, սակայն այն պատշաճ չի գնահատվում, իսկ կատարած աշխատանքի դիմաց վարձատրությունը բավականին ցածր է։
Հարցվածներից մեկն էլ ուսուցիչներին մաղթեց ամենայն հաջողություն և համբերություն՝ ընդգծելով, որ նրանց աշխատանքը ծանր է, իսկ աշխատավարձը՝ ցածր։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև ընդհանուր մակարդակի բարձրացում։
Կարծիք հնչեց նաև, որ ուսուցիչները պետք է լավ և հայրենասեր սերունդ կրթեն, իսկ իրենց կատարած աշխատանքի համար վարձատրվեն արժանավույն։
Քաղաքացիներից մեկն էլ ուսուցիչներին մաղթեց առողջություն՝ նշելով, որ նրանք պետք է սերնդին կրթեն ու դաստիարակեն, իսկ մեր պատմությունը պետք է ջրի երես դուրս գա և չմոռացվի։
Մանրամասները՝ տեսանյութում։