Ուղիղ եթեր
Ներքին 4 ժամ առաջ - 09:34 05-10-2026

Կրակոցներ Կոտայքում. «Hyundai»-ի վարորդն ու ուղևորը կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ. կան վիրավորներ

Այսօր` հոկտեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները ծառայություն կատարելիս տեղեկություն են ստանում որ, «Hyundai» մակնիշի ավտոմեքենան կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, ինչից հետո պարեկները պարզում են նրա երթուղին և տեսնելով ավտոմեքենան, «կանգառ» ազդանշան են տալիս, սակայն վարորդը չի ենթարկվում պարեկների օրինական պահանջին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակները ոչ միայն շարունակում են դիմել փախուստի, այլ նաև ավտոմեքենայի միջից կրակոցներ են արձակում պարեկների ուղղությամբ, ինչի հետևանքով երկու պարեկ վիրավորում է ստանում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կոտայքի մարզի պարեկները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի վարչության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի և Չարենցավանի համայնքային ոստիկանների հետ, կարողանում են հայտնաբերել նշված ավտոմեքենան և վարորդին ու ուղևորին, ովքեր բերման են ենթարկվել ոստիկանություն, ավտոմեքենան էլ տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը եղել են ոչ սթափ, նրանք Կոտայքի մարզի բնակիչներ են։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
16:39 Բռնեցի ձեզ, թե ինչը չեք արել, դե հեծանիվ էլ կքշեք. Փաշինյանը՝ լուսաձորցի երեխաներին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև