Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած Անի Ավետիսյանին վիրահատել են, բայց նա դեռ ևս երեք վիրահատության կարիք ունի,
«Ազատությանը» հայտնել է սյունեցի կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը:
Քրոջ փոխանցմամբ՝ Անիի ազդրի ոսկորը փշրված է, և բժիշկները պայքարում են 39-ամյա կնոջ ոտքը փրկելու համար:
Անին հրազենային վիրավորումը ստացել էր, երբ պաշտպանել էր իր անչափահաս երեխաներին Սյունիք ներթափանցած ադրբեջանցի զինվորից:
«Առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր: Վնասվածքների հետ կապված բուժօգնությունը էտապային ընթացքի մեջ է», - ուրբաթ օրը Ֆեյսբուքում գրել էր նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Անի Ավետիսյանին այցելելուց հետո: