Երևանում շինարարական աշխատանքներ իրականացնելիս պետք է պահպանվեն մի շարք սահմանված նորմեր։ Սակայն այսօր Տիգրան Մեծի պողոտայում ականատես եղանք մի դեպքի, երբ շինարարական աշխատանքների ընթացքում, մի շարք նորմեր պահպանված չէին, ինչի հետևանքով տարածքը պատվել էր փոշով։
Դրա պատճառով քաղաքացու և շինարարական աշխատանքներ իրականացնող աշխատակցի միջև վիճաբանություն սկսվեց։ Փորձեցինք պարզաբանում ստանալ՝ մոտենալով երկու կողմերին, սակայն նրանք հրաժարվեցին մեկնաբանություն տալ։
Տեսանյութ: