Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 22:11 24-09-2026

Դուք իրավապա՞հ եք, թե՞ գողական եք. Ագնեսա Խամոյան

«Հայաստան» խմբակցության պատգամավորը իրավապահ մարմիններից պահանջում է ասել` ինչ հիմքով են խուզարկությունններից հետո կապարակնքվել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին և նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող մի շարք ընկերություններ։

«Ես ձեզ հիմա գաղտնիքը բացահայտեմ։ Որևէ գործողություն հիշյալ ընկերություններում ՊԵԿ-ը, ինչպես նաև որևէ այլ կոմիտե չի իրականացրել։ Եվ առհասարակ, ես ուզում եմ նաև անդրադառնալ ՔԿ–ի, ՀԿԿ–ի պատասխաններին, որոնք այդպես էլ որևէ հստակ պատասխան, իրավական հիմք իրենց գործողությունների համար չեն մատնանշել։ Ես երկու հետևություն կարող եմ անել դրանից․ դուք չեք կարողանում պարզապես իրավական տեսանկյունից հիմնավորել ձեր ապօրինությունները, և դա բնական է, կամ տարբերակ երկու՝ դուք ձեզ գողականի տեղ եք դրել և չեք գրում, չեք պատասխանում։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ դուք իրավապա՞հ եք, թե՞ գողական եք»,– ասում է Խամոյանը։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված