Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս, լեգենդ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի նկարը պատկերված էր «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջակողմյան հատվածի պատին։ Այն կարճ ժամանակում դարձել էր այն վայրերից մեկը, որ երբ մարդիկ այցելում էին «Հաղթանակ» զբոսայգի, նաև ծաղիկներ էին խոնարհում հերոսի նկարի առջև։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ երբ հերթական անգամ այցելում են «Հաղթանակ» զբոսայգի և ցանկանում են ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի են գալիս, երբ հայտնաբերում են, որ պատի վրայից ջնջել են նկարը։ Եվ հավանաբար նկարը հեռացվել է սեպտեմբերի 21-ին, քանի որ սեպտեմբերի 20-ին այն դեռ կար։
Ով է նկարը հեռացրել, դեռևս հայտնի չէ, բայց շատերի մոտ կա կարծիք, որ նկարը հեռացվել է Երևանի քաղաքապետարանի կամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: