Իրական Հայաստանի տեղը չգիտեմ․ եթե գիտեք, ասեք՝ գնանք, այնտեղ ապրենք. հարցում

Նիկոլ Փաշինյանը «Իրական Հայաստանը» ներկայացնում է որպես գաղափարախոսություն։ Մինչդեռ քաղաքացիների շրջանում այն միանշանակ չի ընկալվում։ Ժողովրդի մի մասը չի հասկանում՝ ի՞նչ է «Իրական Հայաստանը», և ի՞նչ կապ ունի Փաշինյանի վարած քաղաքականությունն իրականության հետ։։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչպե՞ս են ընկալում «Իրական Հայաստան» հասկացությունը, և համաձա՞յն են Նիկոլ Փաշինյանի այն տեսակետի հետ, որ այն գաղափարախոսություն է։

Հարցվածներից մեկը նշեց, որ իր համար «Իրական Հայաստան» հասկացություն գոյություն չունի, կա պատմական Հայաստան։ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտության մասին, որ «Իրական Հայաստանը» գաղափարախոսություն է, նա արձագանքեց․ «Դրա անունը ինձ մոտ չտաք»։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ «Իրական Հայաստանը» հենց այսօր է և պարոն Փաշինյանն անում է ամեն բան:

Պատասխան հնչեց նաև, որ Նիկոլ Փաշինյանը շատ բարդ մտքեր է արտահայտում, և շատ դժվար է իրեն հասկանալը։

Կարծիք հնչեց նաև, որ մենք ապրում ենք «Իրական Հայաստանում», որտեղ կա ժողովրդավարություն և անկախություն, և մարդը կարող է լավ զգալ իրեն իր երկրում։

Քաղաքացիներից մեկն ընդգծեց, որ «Հայրենիքը գաղափարախոսությունից չի սկսվում։ Հայրենիքը քո տունն է, քո հողն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։