Արամ Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը.
Ընդամենը 2 վայրկյան է պետք ՀՀ իշխանությունների քաղաքականության, կոմպետենտության ու պրոֆեսիոնալիզմի մասին պատկերացում կազմելու համար։
Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել, որից առանձնացրել եմ իրար հաջորդող երկու վարկյանների ստոպ կադրերը։
1) Նայենք նկարի կենտրոնին։ Այնտեղ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն է, ում որդին 21 տարեկանում համայնքում հող էր ձեռք բերում և հասցրել էր զբաղվել տարբեր տեսակի բիզնեսներով՝ այգիներ ու հանգստի-գոտի-տաղավարներ։ Նույն Արամ Հովհաննիսյանն է, ում ոստիկանապետ լինելու ժամանակ նռնակներ էին շպրտում ցուցարարների վրա, որ հերթական «Հոկտեմբերի 27»-ը կանխեն։ Նույն Արամ Հովհաննիսյանն է, ով հրաժարական տվեց մեկ տարի առաջ՝ ՆԳՆ նախարարի այն մեկնաբանությամբ, թե նորմալ է, որ թարմ շունչ գա։ Ու հիմա այդ «թարմ շունչը» գնացել է Ռազմական ոստիկանության պետ։
2) Հիմա ուշադրությունը տեղափոխենք նկարի վերին հատված։ Այնտեղ տեղակայված է ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան վարչապետի նկարը։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ՀՀ վարչապետի։ Սա ընդամենը պետության սիմվոլիկա է, ոչ թե անձապաշտություն։ Էդ Սերժ Սարգսյանի ժամանակ էր անձակենտրոն անձապաշտություն, հիմա պետական սիմվոլիկա է։
3) Շարունակելով՝ ուշադրությունը եկեք տեղափոխենք նկարի ձախ ներքևի հատված, որտեղ 0:11-րդ վայրկյանին երևում է նոր սերնդի հակաօդային պաշտպանության համակարգի մոդելը, որի վրա նաև ինքնաթիռներ են տեղակայվում արագ հակաօդային թռիչքի համար։
4) 0:12-րդ վայրկյանին պարզվում է, որ այդ մոդելը հույժ գաղտնի է։