Ներքին 4 տարի առաջ - 18:05 13-04-2022

Կա պատկերացում, որ հայ գերիների հերթական խումբը պետք է ազատ արձակվի. Միրզոյան

Կա պատկերացում, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի հայ գերիների հերթական խումբը, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են: Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպմանը:

«Անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդիրը մեր առաջնային ուշադրության կենտրոնում է: Դա մեր ամենօրյա, ամենժամյա աշխատանքի առարկան է, թեման և թիրախը: Չեմ կարող մտաբերել որևէ լուրջ քննարկում, հանդիպում, որտեղ այս թեման չի արծարծվում: Այո, Ադրբեջանը ցայսօր չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը, այն է՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց: Տարբեր պատրվակներ բերելով, այնուհետև խնդիրը կապելով ականապատված դաշտերի քարտեզների հետ, թեև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ որևիցե այդպիսի կորելյացիա չկար, ապա այլ պատրվակներ բերելով, այժմ Ադրբեջանը փորձում է խնդիրը կապել Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած անձանց փնտրելու հարցի հետ»,-ասաց Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ այդ հարցերն ընդհանրապես իրար հետ կապ չունեն: Եվ հայկական կողմն այնուամենայնիվ, որպես բարի կամքի նշան, արել և շարունակում է անել իր շատ մարդասիրական քայլերը և ակնկալում է, որ նույնպիսին էլ պետք է լինի Ադրբեջանի պահվածքը՝ և մարդասիրական նկատառումներից ելնելով և նաև նրանից, որ դա իր ուղակի պարտավորությունն է՝ թղթի վրա գրված:

«Ինչպես և ակնկալելի էր թեման քննարկվել է նաև վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Շառլ Միշելի վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում: Եվ կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի: Հիմա շարունակում ենք բանակցել դրա շուրջ»,-ասաց ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ գերիների հարցով միջնորդությունները շատ են, քանի որ հարցը ընդգծված մարդասիրական բնույթ ունի: Միրզոյանը հիշեցրեց, որ միջնորդությամբ հանդես են եկել և շարունակաբար հանդես են գալիս ռուսաստանյան գործընկերները, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, և նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ ժամանակահատվածում հաջողություն արձանագրել է այս առումով, բայց նաև այլ գործընկերներ՝ ինչպես օրինակ Շառլ Միշելի գրասենյակը, Հունգարիան իր ջանքերի շնորհիվ ևս հայրենիք վերադարձան որոշ գերիներ:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան