Ներքին 1 ամիս առաջ - 21:04 22-09-2026

Հայտնի է՝ ովքեր են Փաշինյանի հետ մեկնել Նյու Յորք

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2026 թվականի սեպտեմբերի 22-25-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների
կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանին և Միացյալ ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն
փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանի, Մելանյա Հարությունյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Սիրուն Հովսեփյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման
Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի ճանապարհածախսն ու օրապահիկի ծախսերը, Խաչատուր Ադումյանի՝ ճանապարհածախսը, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայության հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց և Խաչատուր Ադումյանի գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Արարատ Միրզոյանինը և Ռոբերտ Աբիսողոմոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության,
իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

4) Անահիտ Ավանեսյանինը և Լենա Նանուշյանինը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին.

5) Համբարձում Մաթևոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության միջոցների հաշվին:

5. Ընդունել ի գիտություն, որ՝

1) Գոհար Աբաջյանի գործուղման ծախսերը կատարվելու են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին.
2) Հակոբ Արշակյանի գործուղման ծախսերը կատարվելու են սեփական միջոցների հաշվին։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie