copy image url
Ավելին 4 տարի առաջ - 16:38 14-11-2021

Նյու Յորք են տեղափոխել գլխավոր տոնածառը

Ամերիկյան ամենամեծ քաղաք՝ Նյու Յորք են տեղափոխել գլխավոր տոնածառը։ Առաջիկա տոնի գլխավոր ծառը կկանգնեցվի Ռոքֆելլեր կենտրոնում։ Կանաչ գեղեցկուհուն բերել են Մերիլենդից։ Առաքման համար պահանջվել է Նյու Յորքի մայրուղու ոստիկանության օգնությունը:

Ծառը կշռում է 12 տոննա և ունի 24 մ բարձրություն: Այն Մանհեթենի կենտրոնում տեղադրման վայր տեղափոխելու համար անհրաժեշտ էր 35 մ երկարությամբ կցասայլ:

Սուրբ Ծննդյան գլխավոր խորհրդանիշներից մեկը տեղափոխելու համար պահանջվել է երկու օր։ 85-ամյա եղեւնին կտրվել է հինգշաբթի օրը։ Այնուհետև նրան տեղափոխել են երկու նահանգներով։ Բեռնատարին ուղեկցել են ամբարձիչներ և ոստիկանական ուղեկցորդ։

Տեղադրվելուց հետո եղևնին կզարդարեն ավելի քան 50 հազար գունավոր լույսերով։ Վերևում կտեղադրվի 400 կգ-ից ավելի կշռող բյուրեղյա աստղ, որը ստեղծվել է Swarovski-ի վարպետների կողմից։ Նյու Յորքի Սուրբ Ծննդյան գլխավոր խորհրդանիշներից մեկի լույսերը վառելու արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, քաղաքի բնակիչները հնարավորություն կունենան հիանալ դրանով մինչև հունվարի 16-ը։

Ֆոտոշարք