Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 49 րոպե առաջ - 20:30 22-09-2026

Անկախության օրվա ռաբիս համերգը մեզ պատիվ չի բերում. հարցում

Անկախության օրվան նվիրված տոնական կենտրոնական միջոցառումը հանրության շրջանում տարբեր արձագանքների է արժանացել։ Քննարկման թեմաներից է նաև Հանրապետության հրապարակում կազմակերպված համերգի երաժշտական բովանդակությունն ու ռաբիս երաժշտության գերակշռությունը։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները մասնակցե՞լ են Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառմանը, և իրենց կարծիքով՝ Ազգային տոնի գլխավոր համերգի երգացանկում ռաբիսը պետք է գերիշխո՞ղ լինի, թե՞ ոչ:

Քաղաքացիներից մեկը նշեց, որ մասնակցել է Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը։ Նրա խոսքով՝ ռաբիսը չպետք է գերակշռի, սակայն դա մեր մշակույթի մի մասն է։

Հարցվածներից մեկը նշեց, որ միջոցառմանը չի մասնակցել։ Նա ընդգծեց, որ դեմ չէ համերգներին, սակայն «այն կորուստները, որոնք մենք ենք ունեցել, պետք չէր այս չափի ճոխությամբ համերգ լիներ»։

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ ոչ թե ռաբիսը պետք է գերակշռի, այլ հայրենասիրական երգերը, հատկապես, երբ միջոցառումը նվիրված էր Անկախության տոնին։

Հարցվածներից նաև նշեցին, որ լավ կլինի՝ նմանատիպ համերգների ժամանակ երիտասարդ արտիստներ ելույթ ունենան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված