Ներքին Միտք 5 ամիս առաջ - 22:41 04-12-2025

Էս էժան իշխանություններին էինք մենք արժանի, հա՞, բա մարդ Արցախի պես դրախտը զոհի ու դիմացն էս ռաբիս տափակությունը ստանա՞

Երգահան, երգչուհի Լիլիթ Բլեյանը ևս Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հերթական բարձրաստիճան հոգևորականի՝ Արշակ Սրբազանի կալանավորման դրվագին.

«Էս էժան իշխանություններին էինք մենք արժանի հա՞, ուրեմն։ Էս էժանությունն են մեր էն վսեմ ինտելեկտուալները գովերգո՞ւմ, սրան են գրքեր ու մտքեր ձոնում, հա՞։ Էս տձև, փնթի ոստիկանական երկիրն ա ձեզ փաստորեն դուր գալիս, հա՞։

Եթե իրոք դուր ա գալիս, ապա թույլ տվեք` այլևս չտխրեմ ձեր համար, քանի որ ստացվում ա` մենք իրար ոչ թե կորցրել ենք, այլ մենք իրար երբևէ չենք էլ ունեցել, էդ ամենը միֆ ա եղել ընդամենը։ Բա մարդ Արցախի պես դրախտը զոհի ու դիմացն էս ռաբիս տափակությունը ստանա՞։ Թո՜ւ…»