Արտաքին 1 ամիս առաջ - 17:02 13-09-2026

ԲՐԻԿՍ-ի երկրները պայմանավորվել են վարակիչ հիվանդությունների բռնկումների արձագանքման համակարգ ստեղծել

ԲՐԻԿՍ-ի երկրները պայմանավորվել են վարակիչ հիվանդությունների բռնկումներին արձագանքելու միասնական համակարգ ստեղծել։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ ԲՐԻԿՍ+ ձևաչափով հանդիպման ընթացքում մշակվել են նաև աղետների ռիսկերի վաղ նախազգուշացման ուղեցույցներ։

Բացի այդ, երկրներն առաջարկել են ստեղծել հատուկ հիմնադրամ՝ նորարարական ոլորտի ստարտափներին աջակցելու համար։

Մոդիի մյուս հայտարարություններից՝ ԲՐԻԿՍ-ում ստեղծվել է առաջադեմ տեխնոլոգիաների կենտրոն, որը կնպաստի էներգետիկ համակարգերի հուսալիության բարձրացմանը։

Գլոբալ հարավի երկրներն ավելի են վստահում ԲՐԻԿՍ-ին, քանի որ, ըստ Մոդիի, իրենց ձայնը լսելի է կազմակերպությունում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն