Հարցում 1 ամիս առաջ - 20:41 10-09-2026

Ով ուզում է, կսովորի, բուհը կապ չունի. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Համալսարանական կրթության որակի, առկա խնդիրների և հնարավոր փոփոխությունների վերաբերյալ Oragir.News-ը հարցում է անցկացրել ուսանողների շրջանում։

Ուսանողների մեծ մասը նշել է, որ ընդհանուր առմամբ գոհ է կրթության մակարդակից և դասախոսների աշխատանքից։ Ոմանք, սակայն, նշել են լսարանների պայմանների, դասացուցակի և գործնական կրթության հետ կապված խնդիրներ։

«Կրթական մակարդակը շատ լավ է, շատ գոհ եմ։ Որպես փոփոխություն՝ պրակտիկան ավելի շատ կդարձնեի»,- ասաց ՀԱՊՀ-ի չորրորդ կուրսի ուսանողներից մեկը։

Մեկ այլ ուսանող առաջարկեց ավելի լավ կազմակերպել դասացուցակն ու առարկաների հաջորդականությունը։

Ուսանողների մի մասն էլ որպես հիմնական խնդիր առանձնացրեց տրանսպորտը՝ հատկապես մարզերից Երևան եկողների համար։

«Մենք ունենք ուսանողական ավտոբուս, բայց շատերի ժամերը չի համապատասխանում։ Ավելի լավ կլինի՝ երկու ուսանողական լիներ, որ բոլորը հասցնեին»,- նշեց Արարատի մարզից եկող ուսանողը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ