Ներքին 36 րոպե առաջ - 14:07 07-11-2026

Սպասվում են տեղումներ՝ ձյան և թաց ձյան տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-9-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 3-5, 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։

Երևան քաղաքում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։

Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ