Ներքին Արտաքին 1 ժամ առաջ - 22:03 06-11-2026

Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել

Ադրբեջանցի բլոգեր Տուրաբ Զեյնալովը վերջերս այցելել է Հայաստան, այստեղ անցկացրել տասն օր ու հետ գնացել․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանցի բլոգերը Հայաստան էր եկել այս տարվա սեպտեմբերին։ Զեյնալովը լրագրողներին պատմել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրեն հարցաքննել են երեք ժամ։ Նա ասել է, որ Երևան են եկել ընկերներով՝ մասնակցելու մոտ ընկերուհու հարսանիքին։

«Ես մոտ ընկերուհի ունեմ։ Նա հայ է։ Նա ինձ հրավիրեց իր հարսանիքին։ Չգիտեի՝ գնա՞լ, թե՞ չէ, որովհետև հավանականություն կար, որ ինձ թույլ չէին տա հատել սահմանը։ Այնուամենայնիվ, ի վերջո որոշեցինք, որ պետք է գնամ։ Ընկերներիս հետ Մոսկվայից թռանք Երևան, օդանավակայանում մոտեցանք անձնագրային ստուգման բաժին։ Սահմանապահը նայեց ինձ, ապա ստուգեց անունս ու ազգանունս անձնագրում։ Ազգանունս ավարտվում է «օղիլ»-ով չէր ավարտվում։ Նա հարցրեց իմ ազգության մասին։ Ասացի, որ ադրբեջանցի եմ։ Նա ասաց, որ ստիպված կլինեմ մի փոքր սպասել։ Ինձ տարան մեկ այլ սենյակ։ Հարցեր տվեցին, թե վերջին անգամ երբ եմ այցելել Ադրբեջան և որն է Հայաստան այցելությանս նպատակը։ Ես լրացրի հարցաթերթիկը։ Ինձ հետ վատ չվարվեցին։ Ի վերջո, ինձ թույլ տվեցին հատել սահմանը։ Մտածում էի, որ եթե ինձ ներս թողնեն, ես առաջինը կլինեմ, իսկ եթե թույլ չտան, մյուսները կհասկանան, որ չարժե ճանապարհորդել Հայաստան», - մանրամասնել է Զեյնալովը։

Տուրաբ Զեյնալովը պատմել է, որ օդանավակայանից նրանց դիմավորել ու ուղեկցել է ընկերոջս ազգականը։ «Դիմավորելու պահին մի քանիօ բառ ասացի հայերենով, մոտ կանգնած ոստիկանը զարմացել էր, որ գիտեմ հայերեն ու խոսում եմ»,- ներկայացրել է նա։

Արբեջանցի բլոգերն ասել է, որ Երևանում իրեն լավ են վերաբերվել։ Ասել է նաև, որ ծնողները դեմ են եղել Հայաստան մեկնելու իր որոշմանը։ Այնուամենայնիվ, որոշել է գալ։ Վերադարձից հետո բլոգերը տեսանյութերով պատմել է իր տպավորությունների մասին ու ցուցադրել Երևանի տարբեր հատվածները։

Նշենք, որ Տուրաբ Զեյնալովը ծնվել ու մեծացել է Մոսկվայում։

Ս․Վ․

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում

Ձեզ գուցե հետաքրքրի