Ներքին 1 տարի առաջ - 15:10 02-07-2024

ՔՊ-ն Ագրարային համալսարանի համար ռեկտոր չի ճարում․ բուհը 7 ամիս է՝ ռեկտոր չունի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնը 7 ամիս է թափուր է, սակայն բուհի Հոգաբարձուների խորհուրդը այս հարցի վերաբերյալ նիստ չի հրավիրում։

Բուհից Oragir.News-ին հայտնեցին, որ Հոգաբարձուների խորհուրդը Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի գլխավորությամբ բոլորովին վերջերս է նիստ գումարել, սակայն ռեկտորի ընտրության հարց օրակարգում կրկին չի եղել։

«Իշխանությունները նախ ուզում են հասկանալ, թե ռեկտորի պաշտոնում ով է իրենց հարմար թեկնածուն, հետո նոր ընտրություն կազմակերպեն։ Համենայն դեպս՝ մինչ այս պահը ում առաջարկել են լինել ռեկտոր, հրաժարվել են։ Գուցե հենց այս հանգամանքով է պայմանավորված ռեկտորի ընտրությունը ձգձգելը»,- ասացին բուհից։

Նշենք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 2018 թվականին՝ իշխանափոխությունից հետո, ռեկտոր էր նշանակվել Վարդան Ուռուտյանը։ Նրա և ԿԳՄՍ նախկին նախարար, ներկայում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կապի մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել։ Ավելին՝ թեև հոգաբարձուների խորհուրդն էր Ուռուտյանի օգտին քվեարկել և ընտրել ռեկտոր, խոսակցություններ կային, որ նա նշանակվել է անձամբ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի հրահանգով։

Այսօր, սակայն, բուհում տեղեկություններ են շրջանառվում, որ նույն իշխանությունները նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանին արգելել են ռեկտորի պաշտոնի համար հայտ ներյկայացնել.

«Այն թեկնածուները, որոնց իշխանությունը ուզում է նշանակել այդ պաշտոնում, հրաժարվում են, ըստ երևույթին՝ չեն ուզում օգտագործվել և դեն շպրտվել»։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀԱԱՀ լրատվության վարչություն, որտեղից հաստատեցին տեղեկությունը՝ նախորդ շաբաթ Հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրվել, այն վարել է Էկոնոմիկայի փոխնախարար, Ագրարայաին համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամն Խոջոյանը, բայց ռեկտորի ընտրության հարց չի քննարկվել։

Ճշտող հարցին, ե՞րբ է ի վերջո՝ Հոգաբարձուների խորհուրդը այդ հարցով նիստ հրավիրելու, բուհի մամուլի ծառայությունից պատասխանեցին.

«Ոչ մեկ չգիտի»։

Հիշեցնենք, որ Ուռուտյանի և Հարությունյանի մտերմիկ հարաբերությունների մասին խոսվել է նաև Ազգային ժողովի ամբիոնից։ Մասնավորապես 2019 թվականի փետրվարին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձել էր Հարությունյան-Ուռուտյան հարաբերություններին։ «Պարոն նախարար, Ձեր մտերիմին Ագրարային համալսարանի ռեկտոր եք նշանակել, որը օպտիմալացում է սկսել այդ համալսարանում և իրեն սահմանել է 855․000 դրամ աշխատավարձ, նախկին 554․000-ի փոխարեն, իր գործավարին էլ սահմանել է 190․000 դրամ աշխատավարձ։ Հիմա սա ի՞նչ է, բացահայտ կոռուպցիա է, բա ի՞նչ է»,- ասել էր Մարուքյանը։

Ուշագրավ է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լրատվական ծառայությունից տարեսկզբին՝ 2024 թվականի հունվարի15-ին, Oragir.News-ին հայտնել էին, որ մինչև հունվարի վերջը Հոգաբարձուների խորհրդի նիստ է տեղի ունենալու․

«Մրցույթ կհայտարարվի, Հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստին արդեն ընտրությունը կլինի»,- հայտնել էին ՀԱԱՀ լրատվական ծառայությունից։

Փաստացի՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ռեկտոր չունի, ռեկտորի պարտականությունները կատարում է Հրաչյա Զաքոյանը։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան