Լրագրող, հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանը, ով հանրությանն հայտնի է իր անմիջականությամբ ու հումորով, սոցիալական էջերում կիսվել է ընտանեկան հանգստից ստացված ջերմ ու գեղեցիկ լուսանկարներով։
Հաղորդավարուհին հրապարակմանը կից կատարել է անկեղծ գրառում։
Հրապարակված լուսանկարաշարին կից Արուսիկը կատարել է խոսուն ու էմոցիոնալ մակագրություն.
«Երբ նկարները թերթելիս ֆիքսում ես, որ ապրում ես այն կյանքը, որով կուզեիր»։
Հետևորդներն ու երկրպագուները մեկնաբանությունների բաժնում շտապել են բազմաթիվ ջերմ մաղթանքներ հղել Արուսիկին և նրա ընտանիքին։