Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:25 28-10-2024

Եթե համընդհանուր աղքատության մեջ ինչ-որ մեկն ապրում է բարեկեցիկ կյանքով, դառնում է բոլորի աչքի փուշը. Փաշինյան

Պետական բյուջեի տեսանկյունից ՀՀ ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես, Աժ-ում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իսկ արդյո՞ք ՀՀ քաղաքացին, մեզանից յուրաքանչյուրը բավարար չափով ու արդյունավետությամբ է աշխատում, քանի որ մեզանից յուրաքանչյուրի աշխատանքից է կախված ոչ միայն մեր անձնական, այլև համընդհանուր բարեկեցությունը, երկրի ապագան։ Յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը որոշակիորեն փոխկապակցված է ՀՀ համընդհանուր բարեկեցության հետ, որովհետև հնարավոր է լավ վաստակել, բայց համընդհանուր աղքատության և թշվառության միջավայրում այդ վաստակը վայելելու բերկրանքի հնարավորությունը չունենալ, այլ ընդհակառակը՝ ունենալ մեկուսացվածության ու տագնապի զգացողություն, որ աշխատանքով ձեռք բերածդ կարող է կորսվել ապօրինի ինչ-ինչ ազդեցությունների հետևանքով, քանի որ եթե կա լայնածավալ թշվառություն և աղքատություն, հատվածական բարեկեցությունն առաջնային թիրախ է և աչքի փուշ»,-ընդգծեց նա։

Փաշինյանի դիտարկմամբ, մի հասարակությունում, որտեղ առաջնային է թշվառությունն ու աղքատությունը, կարող են լինել մարդիկ, ովքեր ինչ-որ հանգամանքների բերումով բարեկեցություն ձեռք բերեն, սակայն եթե համընդհանուր աղքատություն է, այն վայելելու բերկրանքը շատ քիչ է.

«Այդ բարեկեցությունը դռանում է թիրախ, աչքի փուշ, ատելություն է ձևավորվում ցանկացած բարեկեցիկ միջավայրի նկատմամբ, այն պայմաններում, երբ աղքատությունն ու թշվառությունը համընդհանուր են։

Հետևաբար, պետական բյուջեի ընկալումը նաև հանրային համերաշխության մասին է, երբ ասում եմ, որ դա մեր մեծ ընտանեկան բյուջեն է, երբ մենք մեր ընհանուր ներդրումն ենք անում՝ հանուն բոլոր քաղաքացիների համընդհանուր բարեկեցության, այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի բաղադրիչ են ինչպես կենցաղային հարմարավետությունը, այնպես էլ ազատությունը, արդարությունը, առողջությունը, պետական ու մշակութային կյանքը»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից