Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 00:24 23-03-2022

Այն կյանքով, որով ապրում էինք, էլ չի լինելու. ԱՀ նախարար

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն այսօր Արցախ TV-ի եթերում խոսեց վերջին օրերին Արցախին պատուհասած հումանիտար աղետի մասին: Նա ասաց, որ նախորդ գիշեր գազը նորից անջատվել է թշնամու միջամտությամբ և հայտնի չէ, թե երբ կվերականգնվի:

«Թե երբ կվերականգնվի, դժվար է ասել, նորություն չենք ակնկալում, ես կարծում եմ, որ նման իրավիճակներում ապրելու կամք պետք է ձեռք բերենք, որովհետև թշնամու սադրանքները կարող են տարբեր լինել, և թշնամու գլխավոր նպատակը Արցախի այս մնացած մասը հայաթափելն է: Իսկ մեր գլխավոր նպատակը այստեղ հնարավորինս շատ մարդ ունենալն է, որպեսզի Արցախի հարցը լուծենք այն ձևով, որով ուզում ենք: Հենց թույլ եղանք կամ քիչ, թշնամին հասնելու է իր նպատակին»,- նշեց Խանումյանը:

Նախարարի խոսքով՝ արցախցիները պետք է փոխեն իրենց կենսակերպը, ապրելու տրամաբանությունը. «Այն կյանքով, որով ապրում էինք, էլ չի լինելու, մենք հիմա վերադարձել ենք 80-ականների վերջին, ընդ որում՝ 80-ականների վերջի կենսակերպը մեզ հաղթանակի տարավ, հետևաբար, այդ կենսակերպով նաև հիմա պետք է ապրենք:

Հարցին, թե ինչ դասեր են մնացել ադրբեջանական նախորդ սադրանքներից, Խանումյանը պատասխանեց, որ գլխավոր դասը նոր ճանապարհի կառուցումն է. «Մինչև այդ այլընտրանքային ճանապարհը չկառուցվի և ենթակառուցվածքները չհամապատասխանեցվեն դրան, այսպիսի սադրանքներ ու պատահարներ կարող են անընդհատ լինել, որովհետև թշնամու դիրքերը շատ մոտ են մեր կենսական ենթակառուցվածքներին»: Նախարարն ընդգծեց, որ այս քայլերն ուղղված են նաև ռուս խաղաղապահների առաքելությունը արժեզրկելուն. «Ընդ որում, սա առաջին անգամը չէ, դեռ 2020 թվականի դեկտեմբերին ավելի խոշոր պրովոկացիայի ենք ականատես եղել»:

Մանրամասները ՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ