Ներքին 1 տարի առաջ - 22:30 26-12-2024

Բնակարան, մեքենա, կայանատեղի, 1․5 մլն կանխիկ, 15 մլն եկամուտ․ Հերիքնազ Տիգրանյանի և ամուսնու ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։

Գործադիրի իրենց գործընկերների նմանությամբ իշխանական խմբակցության պատգամավորները նախորդ 6 տարիների ընթացքում շեշտակի բարելավել են իրենց կենսամակարդակը, նրանցից շատերը դարձել են առնվազն դրամային միլիոնատերեր։

Այսօր ուսումնասիրել ենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերքինազ Տիգրանյանի և նրա ամուսնու՝ Սերգեյ Հակոբյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Հերիքնազ Տիգրանյանը մասնագիտությամբ իրավաբան է, երկար տարիներ եղել է Փաստաբանների պալատի անդամ։ Նա 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավոր է ընտրվել Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, իսկ 2021-ի ընտրություններում պահպանել մանդատը։

Որպես անշարժ գույք՝ Հերիքնազ Տիգրանյանը, հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան և ավտոկայանատեղի՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որոնք նա գնել է պատգամավոր դառնալուց ընդամենը 2 օր անց, ընդ որում նույն օրը՝ 2019 թվականի մարտի 20-ին։ Տարեվերջին պատգամավորի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Տիգրանյանը հայտարարագրել է 1994 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը նա ձեռք է բերել 2011 թվականի ապրիլի 23-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Իշխանական պատգամավորի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 62․200 դրամ, տարեվերջին՝ 1 մլն 845․392 դրամ։ Նա տարեսկզբին ունեցել է նաև 1330 դրամ կանխկին գումար, տարեվերջին՝ 1․5 մլն դրամ։

Հաշվետու տարում Տիգրանյանի եկամուտները կազմել են 15 մլն 359․451 դրամ, որից 13 մլն 90․552 դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 2 մլն 239․999 դրամը՝ Պետական եկամուտների կոմիտեից ստացած այլ եկամուտը, իսկ 28․900 դրամը Կանանց իրավունքների տուն ՀԿ-ից քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 21 մլն 879․977 դրամ։

Պատգամավորի ամուսինը՝ Սերգեյ Հակոբյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է կնոջ հայտարարագրած բնակարանն ու ավտոկայանատեղին, որոնց նա տիրապետում է համատեղ սեփականությամբ։

Շարժական գույք՝ ավտոմեքենա նա չի հայտարարագրել, սակայն 90 օրից ավելի նա տիրապետում է 1994 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենայի, որը պատկանում է իր պատգամավոր կնոջը։

Հակոբյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 146․02 դրամ, տարեվերջին՝ 166․03 դրամ։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 576․000 դրամ, որն իր կենսաթոշակն է։



Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին