Ներքին 1 տարի առաջ - 19:30 20-12-2024

Բնակարան, կայանատեղի, 13 մլն դրամ և 18․500 դոլար կանխիկ, 12 մլն եկամուտ․ Վաղարշակ Հակոբյանի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը, ովքեր 2018-ի իշխանափոխությունից հետո իրենց նյութական վիճակը շեշտակի բարելավել են։

Այսօր ուսումասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հայտարարագիրը։

Հիշեցնենք, որ Հակոբյանը 2018-ի իշխանափոխությունից հետո եղել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի օգնականը, այնուհետև տարեվերջին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով ընտրվել պատգամավոր։ 2021-ի արտահերթ ընտրություններում Վաղարշակ Հակոբյանը պահպանեց իր մանդատը։

Որպես անշարժ գույք՝ ՔՊ-ական պատգամավորը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանում, որը նա գնել է 2020 թվականի օգոստոսի 7-ին։ Տարին պատգամավորի համար բարենպաստ է եղել, և վերջինս ոմն Ալյոնա Թումանյանից 3 մլն դրամով գնել է Երևանում գտնվող մի ավտոկայանատեղի, որին նույնպես տիրապետում է միանձնյա սեփականությամբ։ Տարեվերջին պատգամավորի բնակարանն ու ավտոկայանատեղին պահպանվել են։

Հակոբյանը 90 օրից ավելի տիրապետում է Երևանում գտնվող մի բնակարանի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորը չի հայտարարագրել։

Վաղարշակ Հակոբյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 935․802 դրամ, տարեվերջին՝ 980․048 դրամ։

Պատգամավորը տարեսկզբին ունեցել է 11 մլն 17 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 13 մլն դրամ և 18․500 դոլար։

Իշխանական պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 12 մլն 787․600 դրամ, որից 10 մլն 435․790 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 2 մլն 351․810 դրամը՝ Պետական եկամուտների կոմիտեից ստացած այլ եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 29 մլն 790․011,8 դրամ։

Հակոբյանն իր եկամուտներից 3 մլն 496․910 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Վերջինս նաև 2 մլն ՀՀ դրամը գերազանցող՝ 3 մլն դրամ արժեքով թանկարժեք գնում է կատարել, որը ենթադրաբար Երևանում ձեռք բերված ավտոկայանատեղին է։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը