Ներքին 1 ժամ առաջ - 11:36 09-08-2026

Հեծանիվ-նավակը շրջվել է Սևանում. փրկարարները քաղաքացիներին ափ են մոտեցրել

Օգոստոսի 8-ին՝ ժամը 18։50-ին, ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ:

Պարզվել է, որ հեծանիվ-նավակը շրջվել է։ Փրկարարները երկու քաղաքացիներին և հեծանիվ-նավակը մոտեցրել են ափ։